«Դոմոդեդովո» օդակայանի ահաբեկչության զոհերի հիշատակին հունվարի 26-ը Մոսկվայում հայտարարվել է սգո օր

PanARMENIAN.Net - «Դոմոդեդովո» օդանավակայանում ահաբեկչության զոհերի հիշատակին Մոսկվայում հունվարի 26-ը Սգո օր է հայտարարվել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Մոսկվայի քաղաքապետի մամլո քարտուղար Գուլնարա Պենկովային:

«Ի հիշատակ հունվարի 24-ին «Դոմոդեդովո» օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչական ակտի զոհերի, Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը որոշում է ընդունել 2011 թվականի հունվարի 26-ը Մոսկվա քաղաքում Սգո օր հայտարարելու մասին»,- հաղորդել է Պենկովան:

Մոսկովյան մարզի ողջ տարածքում կիջեցվեն Մոսկվայի և Մոսկովյան մարզի դրոշները: Հեռուստառադիոընկերություններին և մշակութային հաստատություններին խորհուրդ է տրվում չեղյալ հայտարարել հունվարի 26-ին ծրագրված ժամանցային միջոցառումներն ու ծրագրերը:

Ողբերգության կապակցությամբ հունվարի 25-ին Մոսկվայում չեղյալ են հայտարարվել ուսանողների համար նախատեսված տոնական միջոցառումները` նվիրված Տատյանայի օրվան: Բացի դրանից Մոսկվայի իշխանությունները խստացրել են անվտանգության միջոցառումները քաղաքի խոշոր տրանսպորտային հանգույցներում:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---