Աբդուլլահ Գյուլ. Թուրքիան ոչ մի ցեղասպանություն չի իրագործել

Աբդուլլահ Գյուլ. Թուրքիան ոչ մի ցեղասպանություն չի իրագործել

PanARMENIAN.Net - Թուրքիան Հայաստանին կրկին առաջարկում է Հայոց ցեղասպանության հարցի ուսումնասիրման համար պատմաբանների հանձնաժողով ստեղծել: Այս անգամ այդ առաջարկով հանդես եկավ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը` պատասխանելով ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանի հարցին այն մասին, թե ինչու է Թուրքիան մինչ օրս հրաժարվում հաշտվել իր պատմության հետ և ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Գյուլը հայտարարեց, որ թուրքական կողմը համաձայն չէ «անցյալում ցեղասպանություն իրագործելու մասին պնդման» հետ` կոչ անելով բացել բոլոր արխիվները այդ հարցի վերաբերյալ վերջնական որոշում ընդունելու համար: Թուրքիայի նախագահն ընդգծեց, որ ատելության կամ թշնամանքի զգացում չի սերմանում նոր սերունդներին, սակայն չի ընդունում և սխալ է համարում «ցեղասպանություն» տերմինի կիրառումը, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---