Ռուս փորձագետ. Ղարաբաղի հասցեին Բաքվի վերջին սպառնալիքների հետևում ՆԱՏՕ-ն է կանգնած

Ռուս փորձագետ. Ղարաբաղի հասցեին Բաքվի վերջին սպառնալիքների հետևում ՆԱՏՕ-ն է կանգնած

PanARMENIAN.Net - Ղարաբաղի հասցեին Ադրբեջանի վերջին սպառնալիքների հետևում ՆԱՏՕ-ն է կանգնած: Այդ մասին հայտնել է ԱՊՀ Ինստիտուտի բաժնի վարիչ, քաղաքագիտության դոկտոր Միխայիլ Ալեքսանդրովը: Նրա խոսքով, ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ երկակի ստանդարտներ են օգտագործվում, և Ռուսաստանը ստիպված է նավարկել Հայաստանի ու Ադրբեջանի միջև և ավանսներ տալ թե մեկին, և թե մյուսին:

«Անհասկանալի է այն դիրքորոշումը, որը զբաղեցրել է Արևմուտքը Ղարաբաղում ապացուցված հայերի ցեղասպանության հարցում,- հայտնել է փորձագետը:- Անհասկանալի է, թե ինչու են նույն հարթության վրա դրվում Հայաստանում և ԼՂՀ-ում գործող ժողովրդավարական վարչակարգն ու ավտորիտար իշխանությունը Ադրբեջանում»:

Ալեքսանդրովի խոսքով, Ադրբեջանի կողմից սպառնալիքները Հայաստանի վրա ճնշում գործադրելու ձև է, իսկ հակամարտության կարգավորման երկարաձգումը, նրա կարծիքով, ձեռնտու է, նախ և առաջ, Արևմուտքին: «Եթե դու պարտվել ես` զիջումների գնա: Իսկ Ադրբեջանը` փաստացիորեն պարտված կողմը, փորձում է Հայաստանին ստիպել զիջումների գնալ: Եվ դրա հետևում կանգնած է Արևմուտքը, մասնավորապես ՆԱՏՕ-ն»,- ընդգծել է Ալեքսանդրովը:

Փորձագետը վստահ է, որ Հյուսիսատլանտյան դաշինքին Ադրբեջանը հարկավոր է որպես անդրկովկասյան «միջանցք» դեպի Կասպիա, և ՆԱՏՕ-ն Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու «միջոց» է գտել, այդ միջոցը Ղարաբաղն է, հաղորդում է «Արգումենտի ի Ֆակտի»-ն:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---