Ջավախքում ստեղծում են ազգային պարկ

PanARMENIAN.Net - Ախալցխայում տեղի է ունեցել հանդիպում Ջավախեթի ազգային պարկի ստեղծման հետ կապված, որին ներկա են գտնվել Արգելոցների գործակալության նախագահ Գիորգի Շիովնաձեն, Սամցխե Ջավախեթի նահանգապետ Լաշա Չկադուան, Շրջակա միջավայրի պահպանության համաշխարհային հիմնադրամի տնօրեն Նիկոլոզ Մալազոնիան և այլն:

«Տեղական ինքնակառավարման մարմինների հետ մենք քննարկել ենք Ջավախեթի ազգային պարկ ստեղծելու և սոցիալական նախագծերի իրականացման հարցերը: Դրանք մանր դրամաշնորհներ են, որոնք օգտագործվելու են բնակչության սոցիալական դրության բարելավման համար, որոնք բնակվում են ազգային պարկի մոտ»,- ասել է Շովնաձեն:

Բնակչության կարիքների համար հատկացվել է 400 000 եվրո, հաղորդում է Գրուզիա on-line-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---