Բակո Սահակյան. Մենք անկեղծորեն հպարտանում ենք Արցախի հերոս կանանցով

Բակո Սահակյան. Մենք  անկեղծորեն հպարտանում ենք Արցախի հերոս կանանցով

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա` Մարտի 8-ի առթիվ: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Սիրելի կանայք, Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Մարտի 8-ի` Կանանց միջազգային օրվա առթիվ:

Այս պայծառ ու գեղեցիկ տոնը եւս մեկ առիթ է ջերմ խոսքեր ու բարեմաղթանքներ հղելու ձեզ`Արցախի հերոս կանանց, ում վիճակվել է անցնել բազում փորձությունների ու դառնությունների միջով, լինել ուժեղ ու տոկուն, նեցուկ կանգնել տղամարդկանց դժվարին պահերին»:

«Մենք անկեղծորեն հպարտանում ենք ձեզնով, ձեր խիզախությամբ ու սխրանքով, իմաստնությամբ ու նվիրվածությամբ, բարությամբ ու քնքշանքով: Թեկուզ ամեն օր չենք ասում այդ մասին ձեզ, բայց վստահ եղեք, մենք միշտ զգում եւ բարձր ենք գնահատում ձեր` հոգատար մոր, սիրող կնոջ, հայրենի օջախի անձնուրաց պահապանի տքնաջան աշխատանքը:

Մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիդ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն, երջանկություն ու մեծագույն հաջողություններ: Եղեք միշտ ուրախ, հմայիչ ու գեղեցիկ, շրջապատված անսպառ ուշադրությամբ ու հոգատարությամբ, եւ թող Աստված հովանի լինի ձեզ եւ ձեր ընտանիքներին»,-ասվում է Արցախի Հանրապետության նախագահի շնորհավորական ուղերձում, հայտնում է նախագահի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---