Ադրբեջանում ակտիվիստների ձերաբակալություններով փորձում են կանխել հեղափոխությունը 8 մարտի 2011 - 17:51 AMT PanARMENIAN.Net - Մարտի 8-ին Բաքվում քաղաքացիական հագուստով մոտ տաս հոգի բերման են ենթարկել երիտասարդական ակտիվիստ Ռաշադատ Ախունդովին, հաղորդում է ռադիո Ազադլիգը: Ներքին գործերի նախարարության մամլո ծառայության բաժնի պետ Օրհան Մանսուրզադեն հայտարարել է, որ դեպքը ստուգվելու է: Ոստիկանությունը բերման է ենթարկել նաև «Մուսավաթ» կուսակցության երիտասարդական կազմակերպության նախագահ Սահավաթ Սոլթանլիին: Սակայն Բաքվի Քարադաղի շրջանի ոստիկանական բաժանմունքում ռադիո Ազադլիգին հաղորդել են, որ բերման ենթարկվածների թվում Սահավաթ Սոլթանլի անունով մարդ չկա: Amnesty International իրավապահ կազմակերպությունն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել անհապաղ դադարեցնել երիտասարդական ակտիվիստների հետապնդումը: Ակտիվիստներն ասում են, որ իրենք բերման են ենթարկվել սոցիալական ցանցերի` ներառյալ Facebook-ի միջոցով կազմակերպված բողոքին մասնակցելու համար: «Ադրբեջանի իշխանությունները պետք է դադարեցնեն այդ ճնշումը և թույլ տան խաղաղ բողոքի ցույցեր անցկացնել»,- ասել է Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում Amnesty International-ի փոխտնօրեն Ջոն Դալուսենը: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Տոնոյան․ Եթե երկրի ղեկավարը կախիչների որակը զննելու ժամանակ ունի, թող նաև հրթիռները «զննելու» ժամանակ գտնի Ըստ նրա, զննության արդյունքներով հօդս են ցնդել հրթիռներին տրված «անորակ», «անպիտան» և «ժամկետանց» որակումները Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Կուլիասը նշել է, որ ապրիլի 24-ին ոգեկոչվում է Հայոց ցեղասպանության «սև տարելիցը» Փաշինյանը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահի հետ քննարկել է տարածաշրջանային հարցեր Քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հետևողական զարգացմանը վերաբերող օրակարգային հարցեր Ադրբեջանցիները քանդել են Շուշիի Կանաչ ժամը Արբանյակային լուսանկարները հաստատում են, որ եկեղեցին ոչնչացվել է 2024 թվականի փետրվարին |