Հրանտ Դինքին սպանած Օգյուն Սամաստը կապված է եղել Տրապիզոնի ոստիկանության հրամանատարի հետ29 մարտի 2011 - 13:14 AMT PanARMENIAN.Net - Ստամբուլի դատարանում սկսվել է հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով 17-րդ դատավարությունը, որին ներկա են գտնվել գործի վերաբերյալ կասկածյալներ Թունջել Էրհանը, Յասին Հայակը, Սալի Սալինօղլուն և Էրսին Յոլջունը: Նախօրեին Դինքի ընտանիքի փաստաբանը պահանջել է որպես վկա դատարան հրավիրել Օգյուն Սամաստի հորը, որն ավելի վաղ Տրապիզոնի ոստիկանապետի տեղակալի հետ զրույցում նշել է որդու կապի մասին ոստիկանության ոմն հրամանատարի հետ:Նա հիշեցրել է դատարանին, որ Տրապիզոնի ոստիկանապետի տեղակալ Նեջաթ Էքիջի ցուցմունքների համաձայն Անկարայի դատարանում Սամաստի հայրը, հեռուստացույցով տեսնելով իր որդուն, դիմել է ոստիկանություն: Երբ Էքիջին փորձել է պարզել, թե որտեղ կարելի է գտնել Սամաստին, հայրն ասել է. «Իմ որդու տեղը կարող է իմանալ ոստիկանության հրամանատարը: Նրանք հաճախ էին հանդիպում», գրում է թուրքական Milliyet թերթը: Դատավարությանը հետևում են Փարիզից և Բրյուսելից ժամանած փաստաբաններ, ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» պատգամավոր Չեթին Սոսիալը, քրդամետ «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության պատգամավոր Ուֆուկ Ուրասը և այլն: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |