Ահմեդօղլու. Բաքվին խնդիրներ ստեղծելու համար Իրանը պատրաստ է համագործակցել ԱՄՆ-ի կամ Իսրայելի հետ

Ահմեդօղլու. Բաքվին խնդիրներ ստեղծելու համար Իրանը պատրաստ է համագործակցել ԱՄՆ-ի կամ Իսրայելի հետ

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ամենաանորոշ և այդ իսկ պատճառով լարված արտաքին քաղաքական ոլորտն Իրանի հետ հարաբերություններն են: Վերջինս, որպես Ադրբեջանի համար խնդիրներ ստեղծի, պատրաստ է համագործակցել անգամ ԱՄՆ-ի կամ Իսրայելի հետ: Այդ մասին հայտնել է Ադրբեջանի Քաղաքական նորարարությունների և տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Մուբարիզ Ահմեդօղլուն: Նա նշել է, որ տարածաշրջանում լավագույնը կարելի է համարել Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության կապերը: Ադրբեջանցի քաղաքագետի խոսքով, այդ երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունները գնալով ավելի բարեհաջող են զարգանում` Իրանում հակաարևմտյան քարոզչության ծավալմանն ու Արևմուտքի կողմից Իրանի շրջափակման ռեժիմի խստացմանը զուգընթաց, հաղորդում է Նովոստի-Ազերբայջանը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---