Ապրիլի 24-ի նախաշեմին Թուրքիայի իշխանությունները զգուշանում են հայկական Սփյուռքի գործողություններից

PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ի նախաշեմին Թուրքիայի իշխանությունները հայտարարում են, որ զգուշանում են արտասահմանում բնակվող հայկական խմբերի կողմից ակցիաներից: Ինչպես հայտնել է Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սելջուկ Ունալը, Անկարան երրորդ երկրներին կոչ է անում միջոցներ ձեռնարկել արտասահմանում թուրքական միջոցառումների վրա հայերի «հարձակման» դեպքում:

«Վերջերս Թուրքիայի կողմից կազմակերպվող միջոցառումների վրա հայերի հարձակումների դեպքերը հաճախացել են: Մենք ակնկալում ենք, որ այդ ուղղությամբ համապատասխան միջոցներ կձեռնարկվենա այդ երկրների իշխանությունների կողմից»,- ասել է Ունալը` նշելով վերջին նման դեպքերի մասին, որոնք, իբր, տեղ են գտել Բեյրութում և Փարիզում գրքի ցուցահանդեսի ժամանակ, հաղորդում է Անատոլիական գործակալությունը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---