Թուրքիայում Անատոլիայի հայերի դեմ պայքարի գաղտնի հետախուզություն էր ստեղծվել

Թուրքիայում Անատոլիայի հայերի դեմ պայքարի գաղտնի հետախուզություն էր ստեղծվել

PanARMENIAN.Net - Թուրքիայի հարավ-արևելյան նահանգներում «հայկական սեպարատիզմի» դեմ պայքարի համար ոստիկանության կառույցում գործող հատուկ գաղտնի հետախուզություն է ստեղծվել: Այդ է հետևում WikiLeaks կայքի կողմից հրապարակված և թուրքական Taraf թերթում տպագրված դիվանագիտական հեռագրերից: Անկարայում ԱՄՆ դեսպանատան նախկին ռազմական քարտուղար Ռոբերտ Դեյչի դիվանագիտական հեռագիրն ուղարկվել է 2004 թվականի դեկտեմբերին և վերնագրված է «Հայացք թուրքական ռազմական հետախուզության աշխատանքին` մտավախություններ Իրաքի, PKK պատճառով, պառանոյա, հականատովյան քարոզարշավ»:

Ինչպես հետևում է դիվանագիտական հեռագրից, Դեյչը զրուցել է անանուն թուրքական աղբյուրի հետ, որը 12 տարի աշխատել է ռազմական հետախուզությունում: Այդ աղբյուրը ներկայացրել է JITEM անունը կրող գաղտնի կազմակերպության 40 աշխատակիցների հետ զրույցները: Տեղեկատվության համաձայն, JITEM-ը ստեղծվել է հարավ-արևելյան Անատոլիայում «հայկական սեպարատիզմի» դեմ պայքարի համար: JITEM-ի աշխատակիցներին զարմացրել էր հայերի դեմ պայքարի հրամանը, քանի որ շատ հայեր փոխել են իրենց անուններն ու թաքցնում են էթնիկ ծագումը 1915 թվականի իրադարձություններից հետո: Հեռագրում նշվում էր, որ չնայած դրան, հայերի ներկայությունը հարավ-արևելյան Անատոլիայում անհանգստացնում է Թուրքիային, գրում է թուրքական Hurriyet Daily News-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---