Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խումբն Ադրբեջան կմեկնի զորքերի շփման գծով

Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խումբն Ադրբեջան կմեկնի զորքերի շփման գծով

PanARMENIAN.Net - Ստեփանակերտում ավարտվեց Արցախի Հանրապետության Բակո Սահակյանի հանդիպումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեի (Ֆրանսիա), ոբերտ Բրադտկեի (ԱՄՆ) և Իգոր Պոպովի (Ռուսաստան) հետ: Հանդիպմանը մասնակցում էր նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

Ապրիլի 13-ին համանախագահներն Ադրբեջան կմեկնեն Արցախի և Ադրբեջանի զորքերի շփման գծով: Բացի դրանից Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում հրադադարի ռեժիմի պահպանման մոնիթորինգ կանցկացվի:

Մոնիթորինգի ընթացքում կքննվի «իննամյա Ֆարիդ Բադալովի մահվան միջադեպը, որում պաշտոնական Բաքուն հայկական կողմին է մեղադրում»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---