Ադրբեջանցի դպրոցականներից ոչ միայն դիպուկահարների են պատրաստում, այլ նաև դեսանտայինների

PanARMENIAN.Net - Ադրբեջանում դեսանտային դասընթացներ կբացվեն դեռահասների համար: Ըստ Ադրբեջանի Ռազմամարզահայրենասիրական կամավոր կազմակերպության հանրապետական խորհրդի նախագահ, գեներալ-մայոր Նովրուզալի Օրուջևի, դեսանտական դասընթացներում դեռահասները կանցնեն տեսություն, կսովորեն թռչել պարաշյուտով, ձեռնամարտի բռնվել ու կրակել, գրում է «Թրենդը»: Ըստ Օրուջևի, պարաշյուտով թռիչքները կօգնեն պատանիներին ձերբազատվել բարձրության վախից:

Ավելի վաղ սկսել են գործել նաև դիպուկահարների դասընթացներ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---