Գերմանիայի տարբեր քաղաքներում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը27 ապրիլի 2011 - 12:58 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ին եւ 25-ին Գերմանիայի տարբեր քաղաքներում տեղի ունեցան միջոցառումներ` նվիրված Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցին: Ապրիլի 24-ին Մայնի Ֆրանկֆուրտի կենտրոնական մասում տեղի ունեցավ բողոքի երթ` կազմակերպված հայ համայնքի կողմից, որին հետևեց «Փաուլսկիրխե» եկեղեցու դահլիճում Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշ երեկո: Միջոցառումը կազմակերպել էին Գերմանահայ կենտրոնական խորհուրդը և Գերմանիայի Հայոց առաջնորդարանը: Արարողությանը ելույթով հանդես եկան Գերմանիայում Հայաստանի դեսպան Արմեն Մարտիրոսյանը, Գերմանահայ կենտրոնական խորհրդի նախագահ Ազատ Օրդուխանյանը, ազգությամբ թուրք գրող Դոգան Ակհանլին և այլք, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ապրիլի 25-ին Բեռլինի ֆրանսիական մայր տաճարում կայացավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություն: Միջոցառմանը մասնակցեցին և ելույթով հանդես եկան դեսպան Արմեն Մարտիրոսյանը, «Բեռլինի հայ համայնք» միության նախագահ Վարդգես Ալյանաքը, գրող և հրապարակախոս Ռալֆ Ջորդանոն, ականավոր գիտնականներ: Միջոցառումներին ներկա էին Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորներ, տեղական իշխանությունների ներկայացուցիչներ, ակադեմիական գործիչներ, մտավորականներ, ինչպես նաև տարբեր կրոնական ներկայացուցիչներ: Հուշ-երեկոներին հնչեցին երաժշտական կատարումներ: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Ամենաընթերցվողը բաժնում | ԳԱԱ․ Գիտկազմակերպություններին և ԳԱԱ-ին վերաբերող նոր կարգավորումները պետք է նախապես բովանդակապես քննարկվեին Նոր կարգավորումներով ՀՀ ԳԱԱ-ն հանդիսանալու է ինքնավարության սկզբունքով կառավարվող հիմնադրամ Իրանը համաձայն է ապաշրջափակմանը՝ երկրների տարածքներով անցնող ճանապարհների իրավազորությունը ճանաչելու սկզբունքով Նա ասել է, որ Իրանի և ՀՀ սահմանները հույսի և կյանքի սահմաններ են «Երևանյան երկխոսություն» համաժողովին ՌԴ–ից բարձրաստիճան հյուրեր չկան․ Հրավերն ուղարկվել է ԱԳՆ–ից դժվարացել են ասել, թե ինչու ՌԴ-ն պատշաճ մակարդակով ներկայացված չէ ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի հարցը ՍԴ–ն կքննի սեպտեմբերի 24-ին Փաշինյանը հայտարարել էր, որ կանոնակարգն արդեն ուղարկվել է ՍԴ |