Ստամբուլում տեղի է ունեցել ցույց` նվիրված ձերբակալված լրագրողների պաշտպանությանը27 ապրիլի 2011 - 13:22 AMT PanARMENIAN.Net - Թուրք լրագրողները և Հեղափոխական աշխատավորների համադաշնությունը (DİSK) երթ են կազմակերպել Սուլթանահմեդի հրապարակից մինչև Բայազիդա` կոչ անելով դադարեցնել ԶԼՄ-ների վրա ճնշումները: Ակցիայի մասնակիցները նաև կոչ են արել մայիսի 1-ը տոնել Ստամբուլում Թաքսիմ հրապարակում և ողջ Թուրքիայում: Ցուցարարները նաև պահանջել են ազատ արձակել ձերբակալված լրագրողներ Նեդիմ Շեներին և Ահմեդ Շիքին: Ակցիայի ընթացքում ցուցարարները նշել են, որ Թուրքիայում գրեթե ոչինչ չի փոխվել 1980-ի սեպտեմբերի 12-ի պետական հեղաշրջումից հետո: «Լրագրողները միշտ դիմադրելու են շարժմանը»,- ասել է Radikal թերթի լրագրող և փաստաբան Օզգյուր Մումջուն, գրում է Hurriyet Daily News թուրքական թերթը: Նեդիմ Շեները հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության մասին գրքի հեղինակ է: Ահմեդ Շիքը գրել է «Իմամի բանակը» գիրքը, որը մինչև հրապարակումն արգելվել է: Երկու լրագրողները մեղադրվում են «Էրգենեքոն» կազմակերպության հետ կապեր ունենալու մեջ: Ուշագրավ Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ Օվերչուկի՝ ՀՀ ու ՌԴ միջև խնդիրները լրատվամիջոցներն են ուռճացնում «Պետք է կարողանալ տարբերել իրականությունը լրատվամիջոցների ներկայացրածից»,–ասել է նա Քաղաքական խորհրդակցություններ` ՀՀ և Տաջիկստանի ԱԳՆ-ների միջև Հայկական կողմը անդրադարձ է կատարել նաև ՀՀ կառավարության կողմից նախաձեռնված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին Օվերչուկն էլեկտրագնացքով Վանաձորից ուղևորվել է Ախթալա կայարան Նա այցելել է Հայաստանի երկաթուղու ջրհեղեղից տուժած հատվածներ Օվերչուկ․ Ապաշրջափակումը հնարավոր է եռակողմ հայտարարության շրջանակում՝ ՀՀ իրավազորության սկզբունքով Նա նշել է, որ Ռուսաստանը միշտ պատրաստ է միանալ այս գործընթացին և օգնել |