Հայաստանի սփյուռքի նախարարը Ստամբուլում մասնակցում է «Կանանց համաշխարհային գագաթաժողովին»

Հայաստանի սփյուռքի նախարարը Ստամբուլում մասնակցում է «Կանանց համաշխարհային գագաթաժողովին»

PanARMENIAN.Net - Մայիսի 5-ին Ստամբուլում Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնակցեց «Կանանց համաշխարհային գագաթաժողով»-ի հանդիսավոր բացմանը և կին նախարարների մասնակցությամբ կանանց տնտեսական հզորացմանը նվիրված կլոր սեղանին:

21-րդ գագաթաժողովին մասնակցում է 82 երկրի շուրջ 1000 ներկայացուցիչ: Քաղաքական հմտությունների և ծրագրերի քննարկումներով հագեցած այս գլոբալ գագաթաժողովի նպատակն է` հնարավորություններ ստեղծել կանանց և աղջիկների համար առավել ակտիվ դերակատարություն ունենալ երկրի տնտեսության զարգացման գործում:

Օրվա ընթացքում նախարար Հրանուշ Հակոբյանը հանդիպումներ ունեցավ Ստամբուլի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, մասնավորապես այցելեց Սուրբ Փրկիչ հայկական ազգային հիվանդանոց, որտեղ հանդիպեց մեր հայրենակիցներին, այնուհետև` նաև հիվանդանոցի հոգաբարձուներին:

Այցի ընթացքում նախարարին ուղեկցում էր «Սևծովյան տնտեսական համագործակցություն» կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ Միքայել Վարդանյանը:

Գագաթաժողովն իր աշխատանքները կշարունակի մայիսի 6-ին և 7-ին:

Նախարար Հրանուշ Հակոբյանը կշարունակի հանդիպումները հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ, հաղորդում է ՀՀ սփյուռքի նախարարության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---