2010 թվականին մարդու իրավունքների խախտումների համար Թուրքիան 25 մլն եվրո է վճարել

2010 թվականին մարդու իրավունքների խախտումների համար Թուրքիան 25 մլն եվրո է վճարել

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտման համար անցյալ տարի ամենից շատ տուգանք է վճարել Թուրքիան: Իր հաշվետվության մեջ նման տվյալներ է բերում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, որը քաղաքացիների անհատական բողոքներն է դիտարկում և նրանց հատուցումներ նշանակում:

Մարդու իրավունքների խախտումների համար Թուրքիան անցյալ տարի 25 մլն եվրո է վճարել ` հիմնականում քրդերի բողոքների արդյունքում, որոնց մեղադրում են սեպարատիստական գործունեության մեջ: Երկրորդ տեղը կիսում են Ռումինիան և Ռուսաստանը, որոնք յուրաքանչյուրը մոտ 7,5 միլիոն եվրո է վճարել անցյալ տարի: Երրորդ և չորրորդ տեղերում են համապատասխանաբար Իտալիան և Պորտուգալիան, հաղորդում է Ազատություն Ռադիոկայանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---