Իր պաշտոնում վերականգնվել է Տրաբզոնի հետախուզության պետը, որը գիտեր Դինքի պատրաստվող սպանության մասին

PanARMENIAN.Net - Անկարայի 14 վարչական դատարանը չեղյալ է հայտարարել ՆԳՆ որոշումը Տրաբզոնի ոստիկանության հետախուզության բաժնի պետ Ռամազան Աքուրեքի պաշտոնն իջեցնելու մասին: ՆԳՆ-ն Աքուրեքի պաշտոնն իջեցրել էր այն պատճառով, որ նա «անտարբեր է գտնվել հայ-թուրքական «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի հանդեպ մահափորձի մասին նախազգուշացումների նկատմամբ», գրում է թուրքական Today’z Zaman թերթը:

Դատարանը հայտարարել է, որ որևէ կոնկրետ ապացույցներ չկան, որպեսզի Աքուրեքի պաշտոնն իջեցվի անտարբերության մեղադրանքների պատճառով:

Մինչդեռ Դինքի ընտանիքի փաստաբանները պնդում են, որ լրագրողի սպանությունը նախապատրաստվել է «Էրգենեկոն» ահաբեկչական կազմակերպության անդամների կողմից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---