Արցախյան գանձերն այրում են ադրբեջանական միտքը. Բաքվում որոշել են Ղարաբաղ թափանցել գոնե հնագետների տեսքով

Արցախյան գանձերն այրում են ադրբեջանական միտքը. Բաքվում որոշել են Ղարաբաղ թափանցել գոնե հնագետների տեսքով

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետությունում հայտնաբերված հնագիտական գտածոները, որոնք թվագրվում են մոտավորապես մ.թ.ա IV դարով, հանգիստ չեն տալիս ադրբեջանցիներին: Դեռևս հունվարին Արցախի Քաշաթաղի շրջանում երկու կանանց թաղում էր հայտնաբերվել, դամբարանում գտնվել էի նաև 700 գրամ ընդհանուր կշռով արծաթե զարդեր, մոտ 200 գրամ կշռող ոսկյա զարդեր և հինգ կիլոգրամ բրոնզե զարդեր: Փորձագետների գնահատմամբ հելլենիստական ժամանակաշրջանին վերաբերող գանձերի ընդհանուր արժեքը գնահատվում է միջինը $21,5մլն:

Գտածոյի մասին հաղորդագրություններից անմիջապես հետո Ադրբեջանում սկսեցին կրքեր բորբոքվել. Բաքվում անհիմն կերպով որոշեցին, որ գանձերը պատկանում են ադրբեջանական կողմին, և մտադրվեցին ամեն գնով խլել հայտնաբերված արտեֆակտերը: Ավելին, Ադրբեջանի ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Մայիսա Ռագիմովան հանդես եկավ բացարձակ անհեթեթ գաղափարով` հայտարարելով, որ ադրբեջանցի հնագետները մտադիր են պեղումներ կատարել Արցախի Հանրապետության տարածքում: Դժվար է հավատալ, որ այդ խոսքերը լուրջ մտադրությամբ էին ասվել. Ղարաբաղին դեմ պատերազմ հրահրած և մինչ օրս նոր պատերազմով սպառնացող Ադրբեջանը չի կարող իսկապես լուրջ հույս ունենալ, որ արցախյան իշխանություններից պեղումներ իրականացնելու թույլտվություն կստանա: Ընդ որում` դժվար չէ կռահել, որ նման «հնագիտական» արշավախմբում իրականում հնագետներ չեն լինի, որ արշավախմբի զինանոցում բոլորովին էլ հնագիտական գործիքներ չեն, և որ «պեղումները» միայն դիվերսիաների և ահաբեկչությունների կհանգեցնեն Արցախում: «Հնագիտական հետազոտություններով», այն էլ բուն հայկական տարածքում, Բաքուն կփորձի կոծկել դիվերսիաները, որոնք նրան բացեիբաց ոչ մի կերպ չի հաջողվում իրականացնել արցախյան զինծառայողների զգոնության շնորհիվ:

Իսկ Արցախում Ադրբեջանին հիշեցրել են Ջուղայի հայկական գերեզմանատան մասին, որը ոչ այնքան վաղ անցյալում հիմնովին ոչնչացվեց ադրբեջանցի զինվորների կողմից, և խորհուրդ տվել չանհանգստանալ. արցախյան գիտնականներն իրականացնում են բոլոր անհրաժեշտ հնագիտական հետազոտությունները, որոնք մեկը մյուսի հետևից ապացուցում են, որ ադրբեջանցիները ոչ մի պատմական, բարոյական կամ իրավաբանական առնչություն չունեն Ղարաբաղի հետ:

Մարինա Անանիկյան / PanARMENIAN News
Արցախի Հանրապետություն
14  Արցախ. Ազատագրված տարածքներ
Արցախի Հանրապետություն

1923թ., հաշվի չառնելով Լեռնային Ղարաբաղի բնակչության կարծիքը, ՌԿԿ(բ) Կովկասի բյուրոյի որոշմամբ Ադրբեջանական ԽՍՀ կազմում ստեղծվեց Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ:

65 տարի անց, Լեռնային Ղարաբաղում ժողովրդական շարժում սկսվեց Հայաստանի հետ վերամիավորվելու նպատակով, ինչը հավանության չարժանացավ ԽՍՀՄ իշխանությունների կողմից: 1991թ. սեպտեմբերի 2-ին ԼՂԻՄ եւ Շահումյանի շրջանի Ժողովրդական պատգամավորների խորհրդի համատեղ նիստում ԽՍՀՄ կազմում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ԼՂԻՄ-ի եւ Շահումյանի շրջանի սահմաններում, որոնց բնակչությունը հիմնականում հայեր էին: 1991թ. դեկտեմբերի 10-ին անցկացվեց ԼՂՀ անկախության հանրաքվեն: 1991թ. դեկտեմբերի 28-ին անցկացվեցին խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքում կազմավորվեց առաջին կառավարությունը:

1991 թվականի աշնանն Ադրբեջանում սկսվեցին ռազմական գործողություններ, որոնց ընթացքում նրան հաջողվեց վերահսկողություն սահմանել Շահումյանի շրջանում եւ բռնազավթել ԼՂՀ Մարդակերտի, Հադրութի եւ Մարտունու շրջանների մեծ մասը: 1993թ. կեսից պատասխան ռազմական գործողությունների արդյունքում, ԼՂՀ-ն վերականգնեց վերահսկողությունը գրեթե իր ողջ տարածքում: 1994թ. հրադադարի մասին համաձայնագրի ստորագրումից հետո ԼՂՀ վերահսկողության տակ են շարունակում մնալ նաեւ Քելբաջարի, Լաչինի, Կուբաթլիի, Ջեբրաիլի, Զանգելանի շրջաններն եւ Աղդամի ու Ֆիզուլիի շրջանների մի մասը (անվտանգության գոտի): Հետագայում, ԼՂՀ Սահմանադրության 142 հոդվածում նշված է, որ մինչ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական տարածքի ամբոջականության վերականգնումը եւ սահմանների հստակեցումը, հանրային իշխանությունն իրականացվում է այն տարածքում, որը փաստացի գտնվում է Արցախի Հանրապետության իրավասության տակ:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---