Արցախը Բաքվին առաջարկում է Արցախում պեղումներին հավակնելուց առաջ հիշել ոչնչացված հայկական հուշարձանների մասին25 մայիսի 2011 - 20:05 AMT PanARMENIAN.Net - Արցախի նախագահի մամլո քարտուղար Դավիթ Բաբայանը Բաքվին առաջարկում է Արցախում հնագիտական պեղումներ իրականացնելուն հավակնելուց առաջ հիշել ոչնչացված հայկական մշակութային ժառանգության, մասնավորապես` Նոր Ջուղայի խաչքարերի մասին: Այդ մասին նա PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել` մեկնաբանելով Ադրբեջանի ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Մայիսա Ռագիմովայի հայտարարությունը վերջերս Արցախի Քաշաթաղի շրջանում հայտնաբերված հնագիտական արժեքների` «Ադրբեջանին պատկանելու» և այլ լիազորված կառույցների առջև այդ հարցն առաջադրելու մտադրության մասին: Բաբայանն այդ հայտարարությունը տարօրինակ է անվանել և ավելացրել, որ Ադրբեջանը մշտապես փորձում է քաղաքական և մշակութային սադրանքներ իրագործել: «Ադրբեջանի ողջ քաղաքականությունը կառուցված է ստի և կեղծիքների վրա»,- ընդգծել է նա: ԼՂՀ նախագահի մամլո քարտուղարը նշել է, որ Ադրբեջանում այժմ «կեղծ գիտություն» է զարգանում, որոշ ադրբեջանցի «պատմաբաններ» փորձում են ապացուցել ադրբեջանցիների` շումերներից ծագելու, հայկական քաղաքների և մշակութային հուշարձանների` նրանց պատկանելու փաստերը, մինչդեռ պատմության մեջ ադրբեջանցիների մասին առաջին հիշատակությունը գրանցվել է միայն XX դարում: Այս կապակցությամբ նա նկատել է, որ Արցախում բոլոր գիտական կանոններով իրականացվող հնագիտական պեղումները ևս մեկ անգամ ապացուցում են, որ դա բուն հայկական տարածք է: 2011թ. հունվարին Արցախի Քաշաթաղի (Լաչինի) շրջանում երկու կանանց թաղում էր հայտնաբերվել, մոտավորապես մ.թ.ա IV դարով թվագրվող դամբարանում գտնվել էին նաև 700 գրամ ընդհանուր կշռով արծաթե զարդեր, մոտ 200 գրամ կշռող ոսկյա զարդեր և հինգ կիլոգրամ բրոնզե զարդեր: Փորձագետների գնահատմամբ հելլենիստական ժամանակաշրջանին վերաբերող գանձերի ընդհանուր արժեքը գնահատվում է միջինը $21,5մլն: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին՝ ճաքել է պատուհաններից մեկը Օդանավում խուճապ է սկսվել, սակայն օդաչուների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվել է անվնաս վայրէջք կատարել Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում GRECO-ն ՀՀ-ին կոչ է արել ավելի ուժեղ վերահսկողություն սահմանել բարձրագույն գործադիր գործառույթների նկատմամբ Իշխանությունները GRECO-ին պետք է ներկայացնեն զեկույցում առկա 22 առաջարկությունների վերաբերյալ իրենց կատարողականը Սենատոր Փիթերս․ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Նա գլխավորում է Հայաստանի պաշտպանության ակտի՝ S.3000 բանաձևի միաձայն ընդունման նախաձեռնությունը |