Հրանտ Դինքի մարդասպան Օգյուն Սամաստի անունը դարձել է ապրանքանիշ

Հրանտ Դինքի մարդասպան Օգյուն Սամաստի անունը դարձել է ապրանքանիշ

PanARMENIAN.Net - Հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքին սպանած Օգյուստ Սամաստի անունը Թուրքիայում ապրանքանիշ է դարձել: Դինքի մարդասպանի ընտանիքը դիմել է Ապրանքանիշերի գրանցման ինստիտուտ` խնդրելով թույլ տալ «Սամաստ» ազգանունը կիրառել որպես ապրանքանիշ:

Ինստիտուտը տվել է համաձայնությունը, և այսուհետև «Սամաստ» ապրանքանիշն օգտագործվելու է կրթական ծրագրերում, համաժողովներում, գիտական սեմինարներ կազմակերպելիս, ամսագրերում, գրքերում, ֆիլմերում, հեռուստահաղորդումներում և այլն, գրում է թուրքական Radikal թերթը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---