2011 թ. առաջին կիսամյակում ԼՂՀ է այցելել ավելի քան 3 հազար օտարերկրյա քաղաքացի 26 օգոստոսի 2011 - 13:33 AMT PanARMENIAN.Net - Արցախ այցելողների թվում են ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Իրանի, Մեծ Բրիտանիայի, Հոլանդիայի, Շվեյցարիայի, Կանադայի, Իտալիայի, Լեհաստանի, Ռուսաստանի քաղաքացիները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հյուպատոսական ծառայության տվյալների համաձայն` 2011 թ. առաջին կիսամյակում ԼՂՀ է այցելել ավելի քան 3 հազար օտարերկրյա քաղաքացի, որը 49%-ով գերազանցում է 2010թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Չնայած Ադրբեջանի իշխանությունների հարուցած խոչընդոտներին և ԼՂՀ այցելած օտարերկրացիներին «անցանկալի անձ» հայտարարելուն, աշխարհում աճում է Արցախի նկատմամբ հետաքրքրությունը: 2010թ. առաջին կիսամյակում դրան նախորդող տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ նույնպես արձանագրվել էր զբոսաշրջիկների թվի էական` 45 տոկոսանոց աճ: Արցախ այցելողների թվում են ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Իրանի, Մեծ Բրիտանիայի, Հոլանդիայի, Շվեյցարիայի, Կանադայի, Իտալիայի, Լեհաստանի, Ռուսաստանի և ԱՊՀ այլ երկրների քաղաքացիները: Շարունակում է ընդլայնվել այցելուների աշխարհագրությունը: Վերջին շրջանում ԼՂՀ ավելի հաճախակի են այցելում զբոսաշրջիկներ Ճապոնիայից, Չինաստանից, Սինգապուրից, Բրազիլիայից, Վենեսուելայից, Իսրայելից, Նոր Զելանդիայից, Հնդկաստանից, Կոտ Դիվուարից և այլ երկրներից: Զբոսաշրջիկներին հրապուրում են ոչ միայն հնագույն պատմական հուշարձանները, շքեղ բնությունը, գեղատեսիլ կիրճերը, առողջ էկոլոգիան, հանքային և տաք աղբյուրները, այլև արցախցիների բարյացակամությունն ու հյուրասիրությունը, ինքնատիպ ղարաբաղյան խոհանոցը: Հյուրերն այցելում են Գանձասարի (XIII դար), Ամարասի (IV դար), Դադիվանքի (IV դար) վանական համալիրներ, հնագույն քաղաք Տիգրանակերտի պեղումների գոտի, Ազոխի քարանձավ, Նիկոլ Դումանի քանգարան, ինչպես նաև բազմաթիվ հին հայկական ամրոցներ: Արցախում զբոսաշրջության զարգացմանը զգալի չափով կնպաստի Ստեփանակերտի օդանավակայանի գործարկումը, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |