April 25, 2012 - 19:43 AMT
Չեխիայի հայերը երթի են դուրս եկել «Թուրքիա. Արյունոտ անցյալ, մեղավոր ներկա» կարգախոսով

Ապրիլի 24-ին Չեխիայի հայ համայնքը Պրահայի կենտրոնում կազմակերպել է ցույց-երթ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին:

Երթը սկսվել է Հանրապետության հրապարակից, կենտրոնական փողոցներով դեպի Հին քաղաքի հրապարակ և ավարտվել Սբ. Հոգու եկեղեցու մոտ:

Ցույցն ուղեկցվել է «Թուրքիա. Արյունոտ անցյալ, մեղավոր ներկա», «Հայոց ցեղասպանություն. Պատիժ և Հատուցում», «Թուրքիայի ժխտումը հեռանկար չունի» և այլ կարգախոսներով:

Երթին մասնակցել են շուրջ 200 չեխահայեր և այլ ազգությունների ներկայացուցիչներ: Ինչպես հաղորդում են ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունից, Սբ. Հոգու եկեղեցում անցկացվել է սգո ծառայություն անմեղ զոհերի հոգեհանգստի համար:

Ներկաների շարքում եղել են Չեխիայի խորհրդարանի սենատորներ, բարձրաստիճան անձինք, ԱԳՆ ներկայացուցիներ, հայկական սփյուռքի ներկայացուցիչներ: