February 10, 2010 - 17:46 AMT
ԵՄ-ին անդամակցելու համար Թուրքիային նոր Սահմանադրություն է հարկավոր


Եթե անգամ Թուրքիան լուծի իր բոլոր խնդիրները, նրան նախկինի պես նոր Սահմանադրություն հարկավոր կլինի Եվրամիությանն անդամակցելու համար, ասաց դիվանագետն անհայտ մնալու պայմանով: Նրա խոսքով, Թուրքիան պետք է արդիականացնի Սահմանադրությունը, հակառակ դեպքում նա ԵՄ-ին անդամակցելու շանս չի ունենա: Ինչպես նշեց դիվանագետը, Թուրքիայում ԵՄ երկրների դեսպանները մտադիր են չորեքշաբթի օրն այդ մասին տեղեկացնել Թուրքիայի վարչապետին, գրում է Hurriyet Daily News-ը:

Թուրքիայի ներկայիս Սահմանադրությունը մշակել է Թուրքիայի Գլխավոր շտաբը 1980 թվականի հեղաշրջումից հետո: Երկրի քաղաքական ուժերը երկար ժամանակ քննարկում էին Սահմանադրության հարցերը քաղաքացիական օրենսգրքով փոխարինելու հարցերը, սակայն այդ ջանքերը կառավարության եւ ընդդիմության միջեւ համաձայնության բացակայության պատճառով հաջողությամբ չպսակվեցին:

2002 թվականից, երբ իշխանության եկավ Արդարության եւ զարգացման կուսակցությունը (AKP), Թուրքիայի կառավարությունը երկու անգամ փորձել է լրացումներ կատարել երկրի Սահմանադրության մեջ, բայց այդպես էլ չկարողացավ անել դա: Եվրամիությունում Թուրքիայի գլխավոր բանախոս, պետնախարար Էգեմեն Բագիսը բազմիցս հայտարարել է Սահմանադրությունը փոխելու եւ այն ավելի ժողովրդավարական դարձնելու անհրաժեշտության մասին:

<b>Թուրքիան սկսել է ԵՄ-ին անդամակցելու բանակցությունները</b> 2005 թվականին:




ԵՄ-ի նախատիպը հանդիսացող Եվրոպական տնտեսական ընկերակցության հետ Թուրքիան 1963 թ-ն ստորագրել է պայմանագիր, որում ճանաչվում էր միությանը անդամակցելու երկրի իրավունքը: 1978-1979թթ. Թուրքիային Հունաստանի հետ միասին հրավիրում էին անդամակցել ԵՏԸ-ն, սակայն Թուրքիան հրաժարվեց:




1980 թ-ի ռազմական հեղաշրջումից հետո Եվրոպան կասեցրեց իր հարաբերությունները Անկարայի հետ:
Բանակցությունները վերսկսվեցին միայն 1983 թ-ց հետո: Այնուամենայնիվ, 1997 թ-ն կայացած գագաթնաժողովին ԵՄ-նը հրաժարվել է Թուրքիային ճանաչել ԵՄ-ն անդամակցելու թեկնածու: Այդ իրավունքը նա ստացավ միայն 2000 թ-ն այն պայմանով, որ երկիրը կբարելավվի մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի օրենսդրությունը:
2002 թ-ի օգոստոսին Թուրքիայի խորհրդարանը հաստատել է բարեփոխումների ծրագիրը: Եվ 2004 թ-ի հոկտեմբերին Եվրահանձնաժողովը հավանություն տվեց Թուրքիայի ԵՄ-ն անդամակցության վերաբերյալ բանակցությունների մեկնարկին:

Թուրք-եվրոպական հարաբերությունները բարդանում են նրանով, որ Թուրքիան չի ցանկանում ճանաչել Կիպրոսի անկախությունը, որը 2004 թ-ն անդամակցում է ԵՄ-ը: 1974 թ-ն Թուրքիան օկուպացիայի է ենթարկել կղզու հյուսիսային մասը, եւ այդ ժամանակից ի վեր նրա կառավարությունը չի ճանաչում հարավային կառավարության`հունական մասի լեգիտիմությունը: