April 14, 2010 - 17:13 AMT
Երևանում Սուրբ Սարգիս եկեղեցու շուրջը 200 տնկիներ կտնկեն

Ապրիլի 16-ին Երևանում Սուրբ Սարգիս եկեղեցու շուրջը 200 տնկիներ կտնկեն: Միջոցառմանը կմասնակցեն Երիտասարդ բնագետների ասոցիացիայի ներկայացուցիչներ, ինչպես նաև Անանիա Շիրակացի և Քվանտ վարժարանների ուսանողներ: Ուսանողներին կմիանան հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչներ և մարզիկներ:

Միջոցառման կազմակերպիչներն են "ATP" բարեգործական հիմնադրամը, "Երիտասարդ բնագետների ասոցիացիա" հասարակական կազմակերպությունը, ինչպես նաև "Օրհուս" կենտրոնները Երևանում:

Այս միջոցառումը տեղի կունենա "Երկրի օրվա" տոնակատարությունների շրջանակներում: