September 22, 2010 - 21:57 AMT
Արմեն Աշոտյան. Ժամանակն է մշակել «կրթության որակի հայկական մոդել»

Այսօր Երևանում մեկնարկել է «Հայաստանում մասնագիտական կրթության ապահովման առկա խնդիրներն ու դրանց լուծման հեռանկարները» երկօրյա խորհրդաժողովը, որին մասնակցում են շուրջ 300 հոգի՝ հայկական բուհերի ռեկտորներ, դասախոսներ և ուսանողներ, ձեռնարկատերեր, գիտության, կրթության, տնտեսության ոլորտի ներկայացուցիչներ:

Վարչապետի անունից մասնակիցներին ողջունեց ՀՀ կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Նա ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը կենսապես անհրաժեշտ է համարում կրթության բարձր մակարդակի ապահովման ժամանակակից մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը: Նա նշել է, որ ժամանակն է մշակել «կրթության որակի հայկական մոդել»:

Նոր մոտեցումները կրթական ոլորտում ուղղված են Եվրոպայում հայկական բուհերի վարկանիշի բարձրացմանը: