Porsche-ի թեստ դրայվըԼեգենդները՝ նոր տեսանկյունից, կամ ինչպես Բուլղարիայի լեռներում թակեցինք գերմանական երկաթի սիրտը
Դժվար է պատկերացնել առավել հրապուրիչ առաջարկ, քան Porsche-ի հետ մեկնել Բուլղարիա՝ նորագույն մոդելների թեստ դրայվի, որն անցնելու է անմոռանալի բնապատկերների ներքո։ Այսպիսով՝ հասնել Սոֆիա, ապա վստահությամբ տրամադրված մեքենաներից մեկով ուղևորվել Բանսկո՝ փորձարկելով դրանք ինչպես քաղաքային երթևեկության մեջ, այնպես էլ ոլորապտույտ լեռնային ճանապարհներին և իրական off-road ուղու վրա: