15 հուլիսի 2013 - 18:03 AMT
ՀՈԴՎԱԾ
Ոչ ավանդական տոլմաների բաղադրատոմսեր Տոլմայի փառատոնից
Տոլմայի փառատոնին ներկայացված բաղադրատոմսերը
Տոլման լինում է ոչ միայն ամառային, թփով ու պասուց, այլև դդմիկով, խեցգետնի միջուկով ու ևս 10 այլ բաղադրատոմսով: Օրերս Սարդարապատում անցկացվող Տոլմայի ամենամյա փառատոնին PanARMENIAN Photo-ն ֆիքսել է տոլմաների բացմազանությունը, իսկ PanARMENIAN.Net-ը գրի առել դրանց բաղադրատոմսերը

Տոլմա «Արգո». Ուլիկի կտրատված միս, բրինձ, համեմունքներ, թթի արաղ

Ծխեցված տոլմա. Ոսպ, հավի միս, սոխ, համեմունքեր, գարեջուր

Տոլմա «Փունջ». Հավի, խոզի, գառի, հորթի կտրատված միս, համեմունքներ` փաթաթված թարմ կաղամբով

Բանջարեղենով տոլմա. Տավարի միս, բլղուր, ծիտրոն, համեմ, համեմունքներ

Սերկևիլով ու թզով տոլմա. Գառան միս, նուռ, ծիրանաչիր, համեմունքներ

Կանեփով տոլմա. Բլղուր, կանեփի սոուս, կանաչիներ, սոխ, սև պղպեղ

Սուտի տոլմա. Բրինձ, կանաչիներ, սոխ, սև պղպեղ

Կարմիր լոբիով տոլմա. Կարմիր լոբի, կանաչիներ, սոխ, սև պղպեղ

Խեցգետնի պոչիկներով տոլմա. Խեցգետնի պոչիկներ, բրինձ, համեմունքներ, սալոր

Կանեփով տոլմա. Ավանդական տոլմայի Ֆարշ, կանեփի համեմունք

Դդմիկով ու գազարով տոլմա. Ավանդական տոլմայի ֆարշ` տավարի աղացած միս, կանաչի, համեմունքներ

Բլղուրով տոլմա. Բլղուր, թթու կաղամբ, կանաչի, համեմունքներ, մեծ քանակությամբ սոխեռած, տոմատի մածուկ

Կանեփով տոլմա. Թթու կաղամբ, աղացած ձավար` եփված կանեփի սոուսով. մատուցվում է սառը վիճակում

Լավաշով տոլմա. Աղացած աճարաձավար, սունկ, հավի կրծքամիս, համեմունքներ.ծխեցված է

Վարո Ռաֆայելյան / PanARMENIAN Photo