Մարդկային արցունքի ֆենոմենն ուսումնասիրում է լակրիմաբանությունը: Հետազոտողները բոլոր արցունքները բաժանում են 2 դասի` էմոցիոնալ և ռեֆլեկտորային, որոնք հայտնվում են ի պատասխան գրգռիչների (օրինակ, սոխ կտրելիս և այլն): Ռեֆլեկտոր արցունքները հատուկ են նաև կենդանիներին: Դրանք մաքրում են և խոնավեցնում են աչքերը:
Երկու խմբերի արցունքների բաղադրությունը տարբեր է. էմոցիոնալ արցունքներում ավելի շատ է սպիտակուցի պարունակությունը: Սթրեսի հորմոններն, ինչպես հայտնի է, ունեն սպիտակուցային բնույթ: Նշանակում է, ուժեղ էմոցիաների ժամանակ մեր օրգանիզմն ազատվում է այդ հորմոններից` ահա թե ինչու է հետո էմոցիոնալ լիցքաթափում լինում: Բացի այդ, ցավի, հուսահատության և վիրավորանքի արցունքները շատ ավելի աղի են, քան ռեֆլեկտորային արցունքները: Գիտնականները հաշվել են, որ աղի պարունակությունն այդ արտասուքում օվկիանոսի ջրի 9% է կազմում:
Արտասվելու ունակությունը սեփական զգացմունքներն արտահայտելու միջոց է: Իսկ ահա լաց լինելու անկարողությունը տագնապալի ազդանշան է: Հոգեբանները միակարծիք են, որ այդպիսի մարդիկ լուրջ հոգեկան հիվանդությունների առաջացման ռիսկի գոտում են` ընդհուպ մինչև շիզոֆրենիա:
Արցունքները բազմաթիվ բուժիչ հատկություններ ունեն: Արտասուքի արտադրությունը խթանում է նյութափոխանակման բնականոն ընթացքը բջջային մակարդակով` հակազդելով օնկոլոգիական հիվանդությունների առաջացմանը:
Մարդու արտասվագեղձերը միջինը օրական կարող են 7 խորանարդ սմ արցունք արտազատել: Պենիցիլինի հեղինակ Ալեքսանդր Ֆլեմինգն առաջինն ուշադրություն դարձրեց այն հանգամանքին, որ արցունքն «ուղղակի ջուր չէ»: Արտասուքի բացադրության մեջ կա այսպես կոչված լիզոցիմ, որը կարող է ոչնչացնել մանէները: 5-10 րոպեում այն վնասազերծում է մանրէները, ներառյալ պոլիոմելիտի հարուցիչները: Լիզոցիմը լավ ախտահանում է աչքերը: Միջանցիկ կանալով արցունքները ներթափանցում են շնչառական ուղիներ և խոնավեցնում են քթի խոռոչը: Արցունքների հետ ներթափանցելով քթի մեջ` լիզոցիմը մաքրում է ներշնչվող օդը:
Արցունքները նաև ցավազրկող հատկություն ունեն: Արտասվագեղձերի հիմնական գործառույթներից մեկը կենսաբանորեն ակտիվ նյութերի արտադրությունն է ըստ ցավի ազդանշանի` դրանք արագացնում են վերքերի և վնասվածքների ապաքինումը:
Արցունքի մեջ նաև հոգեմետ նյութեր կան, որոնք նվազեցնում են լարվածությունն ու տագնապի զգացողությունը: Ուստի սթրեսի ժամանակ լաց լինելն առողջ մարդու միանգամայն բնական ռեակցիան է և թուլության նշան չէ:
Արցունքների հետ օրգանիզմից դուրս են գալիս նաև շլակերը և սթրեսի պայմաններում արտազատվող վնասակար նյութերը (լեյցինէնկեֆալին և պրոլակտին), որոնք քայքայիչ ազդեցություն են ունենում օրգանիզմի վրա, ընդ որում դրանք կարող են դուրս բերվել միայն արտասուքի միջոցով:
Արցունքները նաև կանոնավորում են արյան ճնշումն ու երիտասարդ են պահում աչքը շրջապատող մաշկը:
Պաշտպանիչ ֆունկցիաներից բացի արցունքները նաև գազափոխանակում են կատարում աչքի եղջերաթաղանթի և օդի միջև և բարելավում են տեսողությունը` լցնելով եղջերաթաղանթի փոքր դեֆեկտներն ու բարակ թաղանթ առաջացնելով, որը չի խամրում և զերծ է պահում ավելորդ չորությունից:
Ի դեպ, հատկապես օգտակար են ցնծության, ուրախությն, էմոցիոնալ վերելքի արցունքները: Օրգանիզմում տեղի են ունենում բաերնպաստ գործընթացներ, փոխվում է շնչառության և սրտի կրճատումների ռիթմը, փոխվում է հորմոնալ ֆոնը և արյան կենսաքիմիական բաղադրությունը, չեզոքանում է սթրեսային լարվածությունը:
Այն հարցին, թե արդյոք կենդանիներն արցունքով են լալիս, գիտնականները բացասական են պատասխանում` դրան ունակ է միայն մարդը: Կենդանիների արցունքները զգացմունքներն արտահայտելու համար չեն, այլ աչքի խնձորակը խոնավեցնելու: Թեև…