27 հուլիսի 2004 - 05:00 AMT
ՀՈԴՎԱԾ
«ՀԱՅ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎՏԱՐԱՆԴԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԼԵԳԵՆԴԸ ՄՇԱԿՎԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ
Եվրոպա հայտնվելու ցանկություն ունեցող Հայաստանի քաղաքացին նստած է Բաքվի բանտում:
Ապաստան գտնելու նպատակով Ադրբեջան մեկնած Հայաստանի քաղաքացի Իսպիր Ղազարյանն այժմ գտնվում է Ազգային անվտանգության նախարարության մեկուսարանում: Նրա ապագան անհասկանալի է: Ադրբեջանական ԶԼՄ-ները Ղազարյանի այցը շարունակում են օգտագործել որպես հակահայկական քարոզարշավի լարվածության միջոց:
Համաձայն ադրբեջանական պրոպագանդայի, Ղազարյանը պնդում է, թե Հայաստանից «փախել է» առաջին հերթին քաղաքական, այնուհետեւ` սոցիալական եւ տնտեսական շարժառիթներից դրդված: Սակայն բավականաչափ հիքմեր կան կասկածներ ունենալ ադրբեջանական ԶԼՄ-ների գրածների եւ ասածների հանդեպ: Առաջին հերթին կասկած է հարուցում «փախստականի» անսպասելի հայտնվելը Բաքվում: Ասում են, թե նա ժամանել է Մոսկվայի չվերթով: Սակայն ինչպե՞ս նա կարող էր անցնել «Ադրբեջանական ավիաուղիների» չվերթի գրանցումը հայկական անձնագրով: Դժվար չէ ենթադրել, որ Մոսկվայում նրան ուղեկցում էին ադրբեջանական հատուկ ծառայությունների աշխատակիցները, որոնց հետ էլ եւ ռուսական մայրաքաղաքում կնքվել է ինչ-որ գործարք: Հայտնի է չէ, մտրակո՞վ, թե՞ շաքարով են Ղազարայանին տարել Բաքու: Փաստն այն է, որ նա ասում է այն, ինչ իրենից ուզում են լսել ադրբեջանցիները: Կարծում ենք, կգա ժամանակը եւ կիմանանք, թե կոնկրետ ինչ գործոնների ազդեցության տակ է նա դարձել այդքան հեշտորեն ղեկավարվող:

Հատուկ ծառայությունները գրեթե նույն սցենարն են իրականացրել նաեւ երկու այլ «հայ փախստականների հետ»: Տարբերությունը միայն այն է, որ Ռոման Տերյանը եւ Արթուր Ապրեսյանն չեն ասում, թե ինչպես են հայտնվել Բաքվում: Կասկած չկա, որ հատուկ ծառայությունների հրապարակած լեգենդի սյուժեն հորինված է Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության վերլուծական բաժնի կողմից եւ հաստատված է անձամբ Իլհամ Ալիեւի կողմից:

Այս ամենն արվում է Հայաստանին վարկաբեկելու եւ ադրբեջանցիների «ռազմական ոգին բարձրացնելու» նպատակով: Ղազարյանը, ինչպես նաեւ Տերյանն ու Ապրեսյանը, հեռուստախցիկի դիմաց արտասանում են մտքեր այն մասին, թե Հայաստանում անտանելի պայմաններ են, թե մեր երկրի բանակը գոյատեւում է վարձկանների շնորհիվ, թե այնտեղ դասալիքներն ավելի շատ են, քան նորապսակները: Լեգենդի հեղինակները ենթադրում են, որ այս կերպ կկարողանան հասարակության ուշադրությունը շեղել սեփական սոցիալական եւ բանակում առկա խնդիրներից: Սակայն դրան հասնելն այնքան էլ հեշտ չի լինի, քանի որ ադրբեջանական բանակի բարոյական կերպարի մասին մտածելու առիթներն ավելի հաճախակի են լինում, որքան կցանկանային Բաքվի քարոզիչները: Ընդամենը մի քանի շաբաթ առաջ եվրապայում քաղաքական ապաստան էր խնդրել դասալիք գնդապետ-լեյտենանտ Ֆիրիզ Հասիմովը, ով հրաժարվել էր կատարել ռազմական գործողությունների վերսկսման մասին` գնդապետի հրամանը: Նախկինում քիչ դեպքեր չեն եղել, երբ չդիմանալով ադրբեջանական բանակի անտանելի պայմաններին` զինծառայողները անցել են սահմանը եւ հանձնվել հայկական իշխանություններին: Հայաստանը հանձնել է նրանց միջազգային Կարմիր խաչին: Ադրբեջանական բանակի ոչ առողջ մթնոլորտի մասին է վկայում նաեւ անցյալ տարի ռազմական ուսումնարանում տեղի ունեցած խռովությունը: Այդ ժամանակ ադրբեջանցիները, չգտնելով ոչինչ ավելի համոզիչ, տեղի ունեցածն անվանեցին ուսումնարան ներխուժած «հայերի որոնում»: Իբրեւ թե, կուրսանտներին խռովության էր մղել հրամանատարներից մեկը, որի տատիկը հայ էր:

Ի՞նչ է սպասվում Ղազարյանին եւ երկու մյուս «փախստականներին»: Ադրբեջանցիների հաշվարկը ձախողվեց: Նրանք հուսով էին, թե ՄԱԿ-ի փախստականների հարցերով կոմիսարը կնպաստեր իրենց մտահղացման իրականացմանը: Եթե այդպես լիներ, ապա մի նախադեպ կգրանցվեր, որը կգրավեր Բաքվին եւ Արեւմուտքում հայտնվել ցանկացող այլ հայերի: Սա հնարավորություն կտար շարունակել Հայաստանի վարկաբեկմանն ուղղված քարոզարշավը: Սակայն ՄԱԿ-ի կոմիսարը հրաժարվեց աջակցել, քանի որ հիմքեր չգտավ հավատալու, թե այդ մարդիկ իրենց հայրենիքում ճնշումների են ենթարկվել կամ այնտեղ նրանց ինչ-որ բան սպառնացել է: Այժմ «փախստականները» նստած են ադրբեջանական բանտում: Եթե նրանք կցանկանան այստեղ անցկացնել իրենց մնացած ամբողջ կյանքը, ապա դա նրանց իրավունքն է: Եթե նրանք ցանկանան դիմել միջազգային կազմակերպությունների օգնությանը, որպեսզի Երեւան վերադառնան, ապա կարիք կլինի պարզել, թե որքանով էին նրանք ինքնուրույն իրենց հայտարարություններն անելիս: