3 փետրվարի 2005 - 04:00 AMT
ՀՈԴՎԱԾ
ՍՈՒԴԱՆԻՑ ՄԻՆՉԵՎ ՂԱՐԱԲԱՂ
Աֆրիկական հեռավոր երկրում արյունալի հակամարտությունը կարգավորվել է ազգի ինքնորոշման իրավունքի հիման վրա:
Օրերս Սուդանի խորհրդարանը միաձայն հաստատեց հունվարի 9-ին երկրի ղեկավարի եւ ինքնակոչ Հարավային Սուդանի չճանաչված կաառվարության միջեւ ստորագրված համաձայանգիրը: Հիշեցնենք, որ համաձայն ստորագրված փաստաթղթի, երկրի հարավային մասը կարող է անկախություն ստանալ, եթե բնակիչների մեծ մասը հանրաքվեին «կողմ» արտահայտվեն: Հայաստանի ԱԳՆ հայտարարություն է տարածել, որում ողջունվում է Սուդանի իշխանությունների որոշումը` հիմնված ազգի ինքնորոշման սկզբունքի վրա: «Հուսով ենք, որ այդ համաձայնագիրը խաղաղության եւ բարեկեցությույան նոր էջ կբացի Սուդանի պատմության մեջ»,- ասվում է Հայաստանի արտաքին գերատեսչության մամլո ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
Հյուսիսի եւ հարավի միջեւ արյունալի հակամարտությունը շարունակվում էր գրեթե կես դար: Դրա զոհն է դարձել ավելի քան մեկ միլիոն մարդ: Ազգամիջյան հակամարտությանը բնորոշ բոլոր երեւույթները դրսեւորվել են այստեղ. ապստամբական շարժում, ազգային մաքրագործումներ, փախստականների ճամբարներ, արմատացած թշնամանք: Հակամարտությւոնը ռազմական փուլ մտավ դեռեւս 1956թ.-ին: 1972թ.-ին ձեռքբերված զինադադարը տեւեց ընդամենը 11 տարի: 1983թ.-ին կենտրանական կառավարությունը երկրի ամբողջ տարածքում փորձեց մտցնել շարիաթի օրենքները: Սա հանգեցրեց հարավի նոր ամբստամբությանը, ուր բնակիչների մեծ մասը քրիստոնեությանը կամ աֆրիկական ազգային կրոնին են դավանում:

Խաղաղ բանակցությունները սկսվեցին երկու տարի առաջ: Անցայլ տարվա վերջին օրը կռվերը ստորագրեցին հրադադարի մասին համաձայնագիրը` ամանորյա լավագույն նվերը տալով իրենց ժողովրդին: Հունվարի 9-ին կնքեցին համաձայնագիր, համաձայն, որի 6 տարի ժամկետով հարավին տրվում է առավելագույն ինքնավարության հատուկ կարգավիճակ: Դրանից հետո կանցկացվի հանրաքվե, որով էլ եւ հարավցիները կընտրեն` ցանկանում են միավորվել, թե` բավարավում են ինքնավարության կարգավիճակով: Վեց տարվա ընթացքում հարավի առաջնորդը կլինի միասնական Սուդանի փոխնախագահը: Նրա անմիջական մասնակցությամբ կմշակվի նոր սահմանադրությունը, որն էլ եւ Սուդանի կազմից ինքնավար երկրի դուրս գալու իրավական հիմքերը կստեղծի: Միաժամանակ ձեռքբերված համաձայնագիրը կենտրոնական կառավարությանը աննխադեպ հնարավորություն կընձեռի ամեն ինչ նոր էջից սկսել եւ հարավում բնակվող համերկրացիներին ապացուցել, որ հենց միասնական Սուդանի կազմում նրանք կկարողանան անվտանգություն եւ բարեկեցություն ունենալ: Եթե այդ ջանքերն անարդյունք լինեն, հյուսիսցիները խաղաղ կբաժանվեն հարավցիներից` անցյալում թողնելով բոլոր վիրավորանքները:

Այսպիսով, երկարատեւ պատերազմից հետո կենտրոնն այնումանեյանիվ համաձայնեց ճանաչել իր համերկրացիների ինքնորոշման իրավունքը: Սա հետաքրքիր նախադեպ է, որը կարելի է քննարկել նաեւ Ղարաբաղի դեպքում: գուցե թվա, թե Աֆրիկան Կովկասից բավականին հեռու է, որպեսզի զուգահեռները տեղին լինեն: Սակայն, իրականում Սուդանի եւ Ղարաբաղի միջեւ շատ ընդհանուր բաներ կան: Երկու դեպքում էլ խոսքը գնում է երկարատեւ հակամարտության մասին` ծանրացած պատմական թշնամանքով: Եվ Սուդանում, եւ Ղարաբաղում հակամարտությունը սահմանների անձեռնմխելիության սկզբունքի պաշտպանող մուսուլմանական մեծամասնության եւ անկախությանը ձգտող, ազգի ինքնորոշման սկբունքին հավակնող քրիսոնեա փոքրամասնության միջեւ է: Եվ վերջապես, Սուդանն, ինչպես Ադրբեջանը, հարուստ է նավթով: Հարավցիները, ինչպես եւ ղարաբաղցիները, հաճախ են տուժել այն փաստից, որ անդրազգային նավթային ընկերություններն օգնել են Խարտումին լոբբի անել իր շահերը: Սուդանի ղեկավար Օմար Բաշիրը, ինչպես եւ Իլհամ Ալիեւը, իր բոլոր հույսերը կապում է ածխաջրածնային հումքի հետ: Սակայն ի տարներություն ադրբեջանական առաջնորդի, աֆրիկյան նախագահը այսօր արդեն վստահում է «բլիթի մեթոդին»: Պաշտոնական Խարտումը հայտարարել է, որ պատրաստ է հարավցիների հետ հավասարապես կիսել «սեւ ոսկու» արտահանումից ստացված շահույթը: Ալիեւը ղարաբաղցիներին նման բան չի առաջարկել:

Տվյալներ կան այն մասին, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների ընթացքում ժամաանկին քննարկվել է սուդանականը հիշեցնող մոդելը: Մասնավորապես, նախագահներ Քոչարյանի եւ Ալիեւի աստանական բանակցություններից հետո, ռուսական մամուլում տեղեկություն հայտնվեց այն մասին, թե քննարկման առարկա էր դարձել հանրաքվեի անցկացման ինչ-որ բանաձեւ: Ադրբեջանում այդ տեղեկությունը խիստ անհանգստություն առաջացրեց: Ոչ մի տեղեկություն չկա այն մասին` արդյոք այդ բանաձեւը մնում է բանակցությունների օրակարգում, թե դրա քննարկումն արդեն անցյալում է: Ամեն դեպքում ազգի ինքնորոշման իրավունքով լուծված հակամարտության կարգավորման նախադեպը խիստ կարեւոր է:

Արտյոմ Երկանյան