20 հունվարի 2007 - 18:23 AMT
ՀՈԴՎԱԾ
Թուրքիան տեղ չունի քաղաքակիրթ հասարակության մեջ
Հայերը նորից ստիպված կլինեն կոչ անել միջազգային հանրությանը եւ հույս ունենալ, որ այսօր XXI դարն է եւ Ստամբուլի ողջ հայ համայնքին պարզապես չեն կոտորի
Թուրքիան հերթական անգամ ցույց տվեց քաղաքակիրթ աշխարհին, որ նա Եվրամիությունում տեղ չունի: Հայ-թուրքական «Ագոս» թերթի գլխավոր խմբագրի սպանությունը, ամենայն հավանականությամբ, դարձավ այն կաթիլը, որը լցրեց երկրում ժողովրդավարական բարեփոխումների հույսի բաժակը: Հրանտ Դինքը վաղուց է դատապարտվել թուրք հանրության կողմից, նա մարմնավորել է ժողովրդի կողմից բոլոր ժամանակներում այդքան սիրված «թշնամու կերպարը» եւ խոսքը որոշ ազգայնամոլական շրջանների մասին չէ, որոնք պայքարում են «հանուն թուրք ազգի մաքրության եւ չարատավորված պատմության»: Լրագողի հետ վարվել են զուտ թուրքաբար:
Եւ որքան էլ ասի վարչապետ Ռեջեփ Էրդողանը, որ Դինքի սպանությունը ուղղված է թուրք ազգի դեմ, իսկ Թուրքիայի գլխավոր շտաբի հրմանատարը այս հանցագործությունը «նողկալի» անվանի, հենց Էրդողանի աշխատակազմի քաղաքականությունը հանգեցրեց նրան, ինչը եւ տեղի ունեցավ: Հիշենք. վերջերս արտգործնախարար Աբդուլահ Գյուլը արտասահմանում Թուրքիայի ողջ դիվանագիտական ներկայացուցչությանը կոչ արեց ակտիվացնել հակազդեցությունը 1915 թվականի Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը: Այսօր Թուրքիայում բոլորը «դատապարտում են» Դինքի սպանությունը: Սակայն արդյո՞ք նրանք այդքան անկեղծ են: Չէ որ, երբ չկա ուղիղ սպառնալիք, կարելի է եւ ցավակցել հարազատներին եւ բարեկամներին, իսկ արտաքին աշխարհի համար հայտարարել, որ մարդասպանները կգտնվեն եւ կպատժվեն: Այն, որ նրանք կգտնվեն, չգիտես ինչու կասկածի տեղիք չի տալիս, ինչպես նաեւ որ ցուցադրական դատ կկազմակերպվի: Մարդասպանը, կամ մարդասպանները իրենցը կստանան, սակայն պետությունը նորից անպատիժ կմնա: Այն պետությունը, որը հիմնվեց Քեմալ Աթաթուրքի կողմից քրիստոնյաների ոսկորների վրա, Օսմանյան կայսրության փլուզումից հետո:

Այս կապակցությամբ, ավելորդ չի լինի նկատել, որ Ստամբուլը դա դեռ ամբողջ Թուրքիան չէ, դա միայն նրա եվրոպական հատվածն է, որի բնակչությունը նույնքան հեռու է ազգի մնացած հատվածից, որքան վերջինս` քաղաքակրթությունից: Հենց դա էլ պետք է նկատի ունենալ` խոսելով բողոքի մասին: Եւ արդյո՞ք նրանք բողոքում են «ինչ-որ հայի» սպանության դեմ: Ամենայն հավանականությամբ, ոչ: Այս դեպքում, մենք գործ ունենք հոյակապ բեմադրված ներկայացման հետ, եւ մնացել է միայն պարզել` ում էր պետք այս սպանությունը: Այն հաշվարկով, որ Թուրքիայում նախագահական ընտրություններ կկայանան եւ ներկա վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիսանում է ակնհայտ ֆավորիտ, կարելի է ասել, որ նրան այս ակցիան ձայներ կավելացնի երկրի ազգայնամոլական տրամադրված խորհրդարանում: Չէ որ հենց այն պետք է ընտրի երկրի ղեկավարին, ըստ Սահմանադրության: Կառավարության ղեկավարը վերջերս այնքան էլ չի շտապում մտնել Եվրամիություն. դրա վառ վկայությունը Կիպրոսի հարցով դիրքորոշումն է: Այն, որ Դինքի սպանությունից հետո Թուրքիայի համար ավելի բարդ կդառնա անդամակցությունը Եվրամիությանը, Էրդողանին այնքան էլ չի անհանգստացնում: Ոչ թե խոսքերով, այլ գործով: Ամբողջ հարցը նրանում է, որ Թուրքիան, հետեւելով պանթուրքիզմի գաղափարախոսությանը, ձգտում է տարածաշրջանային տերություն դառնալ այս բառի ամենալայն իմաստով, ղեկավարել տարածաշրջանը, որն սկսվում է Ալթայի լեռներում եւ ավարտվում է Բոսֆորում: Այնպես որ, կընդունեն ԵՄ` լավ է, չեն ընունի` հոգ չէ, կան այլ նպատակներ, ավելի ամբիցիոզ: Իսկ սպանության մասին եւս երկու շաբաթ կխոսեն եւ կմոռանան: Հայերը նորից ստիպված կլինեն կոչ անել միջազգային հանրությանը եւ հույս ունենալ, որ այսօր XXI դարն է եւ Ստամբուլի ողջ հայ համայնքին պարզապես չեն կոտորի: Այն ինքնուրույն կլքի երկիրը եւ այդպիսով կիրականանա երիտթուրքերի երազանքը` «Թուրքիան առանց հայերի»: Սակայն ինչ անել միլիոնավոր, միլիոնավոր թուրքերին, ում մեջ հայկական արյուն է: Եւ ինչ անել դեռ չոչնչացված հայկական պատմական հուշարձանների հետ: Չնայած, թուրքերի համար տաճարների ավերումը եւ քրիստոնյաների վտարումը միշտ էլ աստվածահաճո գործ է եղել: