20 մարտի 2007 - 18:28 AMT
ՀՈԴՎԱԾ
Անկարայում վախենում են, որ, ճանաչելով Ցեղասպանությունը, Թուրքիան այլեւս գոյություն չի՞ ունենա որպես պետություն
Անկարան Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ պայքար է սկսել բոլոր ուղղություններով` սկսած պետդեպարտամենտից եւ վերջացրած շարքային կոնգրեսականներով
Թուրքիան այսօր, երեւի թե, վերապրում է իր նորագույն պատմության ամենածանր շրջաններից մեկը: Նա նույնիսկ իր ամենահավոր մղձավանջում չէր կարող պատկերացնել, որ ԱՄՆ Կոնգրես կարող է ներկայացվել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւ եւ, ավելին, որ կլինի դրա ընդունման հավանականություն: Ցեղասպանության ճանաչման դեմ ուղված պայքարն իրոք դարձավ պետական քաղաքականություն, որպիսին չի եղել վերջին հարյոր տարվա ընթացքում:
Անկարան գործում է բոլոր ուղղություններով` սկսած պետդեպարտամենտից եւ վերջացրած շարքային կոնգրեսականներով: Իր դերն է խաղում նաեւ թուրքամետ հրեական լոբբին, որը շատ ազդեցիկ է ԱՄՆ-ում` իշխանության բոլոր մակարդակներում: Բացի ռազմական եւ քաղաքական-ռազմավարական լծակներից, կան եւ ֆինանսական, որոնք Ամերիկայում հաճախ ավելի են գործում: Օրինակ, 106-րդ բանաձեւի ընդունման պատճառով ԱՄՆ-ի ռազմա-արդյունաբերական համալիրը (ՌԱՀ), իդեպ, Իրաքում պատերազմի նախաձեռնողը, կկորցնի մոտ $15 մլրդ: Հենց այդ գումարով հույս ունի ԱՄՆ-ն Թուրքիային ծախել սպառազինում «բանակի վերազինման եւ Իրաքի հյուսիսի քուրդ անջատողակնների դեմ պայքարի համար»: Որքան կարժենա «Ինջիրլիկ» ՌՕՈՒ կայանի փակումը, դեռ ոչ ոք չգիտի, սակայն դա արդեն հարցի քաղաքական կողմն է:

Իրենք` թուրքերը, Հայոց ցեղասպանության ճանաչման համար գումար չեն խնայում: Մի շարք աղբյուրների համաձայն, Թուրքիան տարեկան $1 մլրդ է ծախսում այդ հանցագործության մերժման համար: Միայն $10 մլն. տարեկան ծախսվում է ԱՄՆ-ի եւ Կանադայի վրա: Հասկանալի հարց է, որ դրանք պաշտոնական գումարներն են, ոչ պաշտոնականների մասին, որ տեղ են գտնում հրեական լոբբիում եւ ԱՄՆ ՌԱՀ-ում, կարելի է միայն ենթադրել: Եւ գործը միայն կաշառքների մեջ չէ, որոնց կիրառումը ԱՄՆ-ում քրեականորեն պատժելի է: Ամեն ինչ շատ ավելի պարզ է, ինչպես վերը նշվել է. Թուրքիան սպառազինություն է ձեռք բերում, չնայած կարող էր դա անել նաեւ այլ երկրներից, ասենք, օրինակ, Ռուսաստանից: Կամ էլ Ֆրանսիայից, չնայած Հայոց ցեղասպանության քրեականացման մասին օրինագծի ընդունումից հետո Ֆրանսիայում սպառազինման ձեռքբերումը խնդիր է դառնում հենց Թուրքիայի կողմից, որը մի քանի ամիս խոսում էր «պատժամիջոցների» մասին, իսկ հետո լռեց:

Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Աբդուլահ Գյուլը տարբեր երկրներում հավատարմագրված դիվանագիտական աշխատակիցների վերջին նիստի ժամանակ զգուշացրել է դեսպաններին այն մասին, որ ԱՄՆ-ում կամ այլ երկրներում բանաձեւի ընդունման դեպքում, Թուրքիայի ԱԳՆ-ն կգտնի, որ դեսպաններն իրենց գործը չեն կարողացել անել: Արտերկրում թուրք դիվանագետների մահվանը նվիրված միջոցառմանը Գյուլը հերթական անգամ հայտարարել է, որ նրանք դարձել են «հայ ահաբեկիչների զոհերը»: Թողնենք Անկարայի խղճի վրա մեղադրանքները «հայկական ահաբեկչության» մեջ, առավել եւս, որ այդ թեման արդեն չի աշխատում: Այս աշխարհը վաղուց տեղյակ է, որ թուրք դիվանագետների սպանությունը մի նպատակ ուներ, որին եւ հասան. աշխարհը հիշեց եւ տեղեկացավ XX դարի առաջին ցեղասպանության մասին:

Հայոց ցեղասպանության մերժման իր գործնեության մեջ, որ ցավակցության է արժանի, նրան բոլոր ուժերով աջակցում է Ադրբեջանը, հոյակապ գիտակցելով, նա չունի, եւ առաջիկա ապագայում չի ունենա այդքան հավատարիմ դաշնակից:

Թե որքան Թուրքիան առաջ կգնա այդ հարցում եւ ադրյոք նրան կհաջողվի ապացուցել, որ Ցեղասպանություն չի եղել, ժամանակի եւ փողի հարց է: Այդպես, ամեն դեպքում, թվում է Անկարային: Իրականում, ամեն ինչ շատ ավելի բարդ է: Ժամանակակից Թուրքիան հայկական սփյուռքի նման եւս հանդիսանում է Ցեղասպանության ծնունդ: Անկարայում հոյակապ հասկանում են, որ, ճանաչելով Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաեւ հույների եւ ասորացիների ցեղասպանությունները, Թուրքիան այլեւս գոյություն չի ունենա որպես պետություն, գտնում է ՀՅԴ «Դաշնակցությունը»: Երեւի, հենց դրանով էլ պայմանավորված է, որ Անկարան կտրականապես չի ցանկանում փոփոխել Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածը, որը Թաներ Աքչամի եւ Օրհան Փամուկի նման թուրք գիտնականներին եւ մտավորկաններին շրջանակներում պահելու միակ միջոցն է հանդիսանում: