29 մարտի 2007 - 20:30 AMT
ՀՈԴՎԱԾ
Անկարան փորձում է համաշխարհային հանրությանն ապացուցել, որ նա լավ է վերաբերվում Հայաստանին
Թուրքիան բացում է եկեղեցին, սակայն արգելում է այնտեղ աղոթել, նա խոսում է «1915 թվականի ողբերգության մասին», սակայն համառորեն հերքում է «Ցեղասպանություն» հասկացությունը
Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցու բացումը, որը թուրքական կառավարության կողմից մտածված էր` որպես հակակշիռ ամբողջ աշխարհում Հայոց ցեղասպանության ճանաչման համար պայքարող հայկական լոբբիի գործնեությանը, կայացավ: Չնայած, որ բացման արարողությանը չէին մասնակցում Էջմիածնի եւ Կիլիկիայի Կաթողիկոսարանները, դրան մասնկացեց Կոստանդնուպոլսի պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը:
Պատրիարքը չէր կարող չմեկնել, քանի որ նրա բացակայությունը կարող էր բացասական անդրադառնալ Ստամբուլի հայկական համայնքի վրա, որի հոգեւոր հայրը նա է: Թուրքական սահմանդրության համաձայն, հայ պատրիարքը զուտ պաշտոնյա է: Թուրքիայի դեմ ուղղված ցանկացած քայլ կարող է բացասական անդրադարձ ունենալ Ստամբուլի հայ համայնքի վրա:

Սակայն գործը նույնիսկ եկեղեցու բացման մեջ չէ, որը, իդեպ, համաշխարհայիմ մասշտաբի իրադարձություն չհանդիսացավ, ինչին այդքան ձգտում էր Անկարան: Թուրքիայի վարչապետի եւ արտգործնախարարի ներկայության վերաբերյալ հնչած հայտարարությունները չհաստատվեցին: Ավելին, բացմանը հրաժարվել են ժամանել նաեւ հայկական սփյուռքի ներկայացուցիչները: Սակայն ամեն դեպքում, Թուրքիան ամեն կերպ փորձում է համաշխարհային հանրությանն ապացուցել, որ նա լավ է վերաբերվում Հայաստանին: Դրա վերջին ապացույցը դարձավ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան կապակցությամբ հնչած ցավակցությունները: Ավելին, հուղարկավորությանը ներկա էր Վրաստանում Թուրքիայի դեսպանը, իսկ ՀՀ դեսպանատներում իրենց ստորագրություններն են թողել թուրքական ԱԳՆ ներկայացուցիչները: Այս կապակցությամբ, կարելի է նշել, որ Թուրքիան Ադրբեջանին դաս է տվել` ինչպես են վարվում քաղաքակիրթ աշխարհում: Դժվար թե, թուրքերը հայերին ավելի լավ են վերաբերվում, քան ադրբեջանցիները: Պարզապես կան պահեր, երբ պետք է դիվանագիտության մեջ ընդունված օրենքներով խաղալ: Բաքուն, ցավոք, այդպես էլ չընդունեց այդ օրենքները:

Թուրքիան շարունակում է դեռ անցյալ դարի 90-ակններին սկսած իր քաղաքականությունը: Չնայած Հաշտեցման հարցով հայ-թուրքական համաձեյնեցման հանձնաժողովի (TARC) աշխատանքի տխրագռչակ փորձին, Թուրքիան հերթական անգամ կոչ է անում Հայաստանին պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծել, այս անգամ` երրորդ կողմի մասնակցությամբ: «Ես շարունակում եմ առաջարկել հանձնաժողով ստեղծել` երրորդ կողմի մասնակցությամբ, այդ թվում ԱՄՆ-ի, որպեսզի լուսաբանվի այս ողբերգությունը եւ ճանապարհ բացվի համատեղ աշխատանիք համար»,- Թուրքիայի արտգործնախարար Աբդուլահ Գյուլը գրում է The Washington Times թերթում լույս տեսած «Հայկական ողբերգության քաղաքականացումը» հոդվածում:

Թուրքիայի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարի կարծիքով, նման հանձնախումբը կարող է ընդլայնել եւ բարելավել մթնոլորտը հայ-թուրքական հարաբերությունների բարելավման համար: Սակայն, չգիտես ինչու, Անկարայի խոսքերն ու գործը իրար չեն համապատասխանում: Թուրքիան բացում է եկեղեցին, սակայն արգելում է այնտեղ աղոթել, նա խոսում է «1915 թվականի ողբերգության մասին», սակայն համառորեն հերքում է «Ցեղասպանություն» հասկացությունը: Ավելին, չգիտես ինչու, սկսում է խոսել «Առաջին Համաշխարհային պատերազմի ժամանակ զոհված թուրքերի եւ մահմեդականների» մասին, արդեն չենք խոսում այն մասին, որ նույնիսկ կղզին թուրքական գրության մեջ դարձել է Akdamar: Միեւնույն ժամանակ, Հայաստանի ԱԳՆ-ն արդեն հայտարարել է, որ հայկական կողմն իրականում ցանկանում էր գնահատել Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցու վերականգնման Թուրքիայի նախաձեռնությունը որպես իրական քայլ` ուղղված հայ եւ թուրք ժողովուրդների հաշտեցմանն ու մերձեցմանը: «Սակայն չափազանց բարդ է դա իրականացնել, երբ թուրքական կառավարությունը չի ընդունում այդ հուշակոթողը ստեղծած քաղաքակրթության եւ ժողովդրի իրական արժեքը: Հայկական կողմը գտնում է, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման իրական առաջընթաց կարող է դառնալ 1993 թվականից շրջափակված սահմանի բացումը»,- ասվում է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ: