12 ապրիլի 2007 - 17:29 AMT
ՀՈԴՎԱԾ
Թուրքիան հայտնվել է երկու կրակների միջեւ, չհաշված նախագահական ընտրությունները
Որքան շատ է Անկարան դեմ հանդես գալիս Հայոց ցեղասպանության ճանաչմանը, այնքան ավելի շատ երկրներ ու կազմակերպություններ են ցանկանում տեղեկանալ` ինչ է տեղի ունեցել իրականում
Ըստ ամենայնի, Թուրքիան ապրում է արտակարգ իրավիճակի ռեժիմում: Ցեղասպանության ճանաչումը ենթադրող 106-րդ բանաձեւի դեմ գործողություններին չափազանց անժամանակ գումարվեց Հյուսիսային Իրաքի սահմանի քրդերի հետ իավիճակի սրումը եւ նախագահական ընտրությունները` նշանակված ապրիլի 22-ին: Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում, թուրքական կառավարությունը, կարծես թե, ցանկացած միջոց օգտագործում է, որպեզի ոչ միայն ճանաչում, այլ նույնիս հիշատակում թույլ չտա 1915 թվականի ողբերգության մասին:
Ռուանդայի ցեղասպանությանը նվիրված ցուցահանդեսի փակման հետ կապված պատմությունը ոչ միան ամոթալի իրադարձություն էր Թուրքիայի եւ ՄԱԿ-ի համար, այլեւ ապտակ ողջ քաղաքակիրթ աշխարհին: «Բավական չէր այն, որ թուրքական կառավարությունը գտնում էր, որ կարող է թաքցնել պատմությունը սեփական ժողովորդից: Ներկա դրությամբ լռության եւ խեղաթյուրման կամպանիան այնքան հեռու է գնացել, որ կասեցվում է ցեղասպանության մասին «Ռուանդայում քաղված դասերը» ցուցահանդեսի բացման նախաձեռնությունը»,- հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը` Թուրքիայի պահանջով ՄԱԿ-ի կենտրոնական շենքում Ռուանդայի ցեղասպանությանը նվիրված ցուցահանդեսի բացման ժամկետների տեղափոխման վերաբերյալ: Կարելի է միայն գուշակել` ինչով էր առաջնորդվում Կազմակերպությունը, սակայն որ նա արդեն ավելի ու ավելի է հեռանում դեռ 1945 թվականին հաստատված իր սկզբունքներից, ակնհայտ է: Երկիր մոլորակը փոխվել է 60 տարիների ընթացքում, սակայն ոչ այնքան, որպեսզի ղեկավարվեն այն երկրի ցուցումով, որը ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների սպանություններն ու բռնությունները պետական քաղաքականություն է դարձրել: Այստեղ եւս մեկ նրբություն կա, որը Թուրքիան չի նկատել, մոռանալով ամեն բան երկրի երեսին: Որքան շատ է Անկարան դեմ հանդես գալիս Հայոց ցեղասպանության ճանաչմանը, այնքան ավելի շատ երկրներ ու կազմակերպություններ են ցանկանում տեղեկանալ` ինչ է տեղի ունեցել իրականում: Եւ այնպես է ստացվում, որ ճշմարտությունը, որը թուրքական կառավարությունն այդքան համառորեն ցանկանում է թաքցնել, իր ջանքերով ջրի երես է դուրս գալիս: Դժար թե Թուրքիայի ԱԳՆ-ն, ցուցումներ տալով իր երկրի դիվանագիտական ներկայացուցչություններին եւ հսկայական գումարներ ծախսելով տարբեր պաշտոնյաների կաշառելու համար, նման արդյունքի է սպասում:

Ինչ վերաբերում է քրդերին, ապա այստեղ Թուրքիայի վիճակը շատ ավելի վատ է: Դա ներկայիս օրերն են, եւ որքան էլ քրդերին ահաբեկիչ եւ անջատողական անվանեն (շատ հնարավոր է որ ճշմարտության բաժին այդ հայտարարություններում կա), Քրդական Աշխատանքային կուսակցությունը իրականում թուրքական կառավարության համար մեծ գլխացավանք է: Ապրիլի 9-ին Թուրքիայի կառավարությունն Իրաքի շխանություններին հայտագիր է ուղարկել, որում կոչ է անում խիստ միջոցներ ձեռնարկել ՔԱԿ-ին հակազդելու եւ տվյալ կազմակերպությունն ահաբեկչական ճանաչել: «Թուրքիայի համբերությունը Իրաքի հյուսիսում բնակվող ՔԱԿ-ի գրոհայինների կողմից իրականացվող ահաբեկչական գործողությունների աճի առնչությամբ սպառվում է: Եթե Իրաքի իշխանությունները քայլեր չձեռնարկեն ահաբեկչությանը հակազդելու համար, Թուրքիան կարող է դիմել իր իրավունքներին, որոնք նախատեսում է միջազգային իրավունքը, ահաբեկչությանը հակազդելու համար»,- ասվում է հայտագրում: Իրաքի քրդերի առաջնորդ Մուսա Բարզանին խոստացել է, որ եթե թուրքական բանակը գործողություն սկսի Հյուսիսային Իրաքում, նրա գրոհայինները կսկսեն գործել Թուրքիայի տարածքում: Ի պատասխան` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայի Էրդողանը խորհուրդ է տվել Բարզանիին «հետեւել սեփական խոսքերին եւ չասել բառեր, որոնց ծանրության տակ նա չի դիմանա»: Իսկ Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Աբդուլահ Գյուլը զանգել է Քոնդոլիզա Ռայսին եւ կոչ է արել ԱՄՆ պետքարտուղարին դատապարտել Բարզանիի հայտարարությունները: Թե ինչով ամեն բան կավարտվի, դժվար չէ գուշակել. թուրքերը կներխուժեն Հյուսիսային Իրաք` ահաբեկիչներ գտնելու եւ ոչնչացնելու պատրվակով, քդրերը կսկսեն պայթյուններ կազմակերպել թուրքական քաղաքներում, հատկապես Ստամբուլում եւ Անկարայում, ինքնաթիռներ գրավել, ինչպես դա տեղի էր ունեցել օրերս: Մի խոսքով, այս պատմությունը ձգվում է արդեն 30 տարի եւ դրա վերջ չի երեւում: Թուրքիան երբեք տարածքներ չի հատկացնի քրդական ինքնավարության համար, չնայած դա կարող է անել Իրաքը Իրանի աջակցությամբ: Եւ կհայտնվի աշխարհի քարտեզի վրա եւս մեկ չճանաչված պետություն` «Իրաքի Քրդսատան», որը լարվածության իր բաժինը կբերի առանց այդ էլ ամնհանգիստ տարածաշրջան: Եւ այդ ամենը կկատարվի Թուրքիայի ձեռքերով...