20 սեպտեմբերի 2007 - 19:26 AMT
ՀՈԴՎԱԾ
Թբիլիսիի հայկական համայնքը եւ, հատկապես, Ջավախքը դառնում են քաղաքական շահարկումների առարկա
Պետք է խոսել ոչ թե Հավլաբարի տների, այլ Խոջիվանքի ոչնչացման եւ հայկական գերազմանոցների վրա ուղղափառ եկեղեցիներ կառուցելու մասին
Չգիտես ինչու, երբ հայերն սկսում են պաշտպանել իրենց հայրենակիցներին արտասահմանում, անմիջապես սկսում են խոսել այն մասին, որ «այդ պետության տարածքում կոմպակտ ձեւով ապրող հայերը ցանկանում են միանալ Հայաստանին»: Այդ բացարձակ սխալ եւ աբսուրդ պնդման սկիզբը դրել են ադրբեջանցիները, որոնց համար «հայ» բառը միայն արդեն հավասար է հայհոյանքի:
Բազմաթիվ անգամներ գրվել է, որ Հայաստանը Վրաստանի նկատմամբ տարածքային նկրտումներ չունի: Սակայն վերջերս, Թբիլիսիիի հայ համայնքը եւ հատկապես Ջավախքը դարձել են այնպիսի մարդկանց քաղաքական շահարկուների առարկան, ովքեր հստակորեն շահագրգռված են հայ-վրացական հարաբերությունների վատթարացման մեջ: Հնարավոր է, որ այդ մարդիկ ապրում են Բաքվում կամ Անկարայում: Day.az-ի կայքէջում տարածված է «Վրաստանի հայրենակիցների միության» (ՎՀՄ) հայտարարությունը, ովքեր «պատերազմ են սկսում Սամցխե-Ջավախքի հայ բռնազավթիչների դեմ»: ՎՀՄ նախագահ Գոգի Չիպաշվիլիի կողմից գրված հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Այսօրվանից (սեպտեմբերի 18) ՎՀՄ-ն, որն ունի 2500 վրացի հայրենասեր անդամ, իր կամավորական ջոկատենորով, զենքերը ձեռքներին պատերազմ են սկսկում հայ անջատողականների դեմ»: Այստեղ պետք է երկու հանգամանքի վրա կենտրոնանալ: Առաջին. չգիտես ինչու, հայտարարությունը տեղակայված է միայն ադրբեջանական կայքում: Եւ երկրորդ. այս հայտարարության ոճն ու լեքսիկան շատ են հիշեցնում Հայաստանի վերաբերյալ ադրբեջանցի քաղաքագետների «անկեղծացումները»:

Հայ Առաքելական եկեղեցու (ՀԱԵ) Վրաստանի թեմի ներկայացուցիչ Լեւոն Իսախանյանի խոսքերով, հայտարարությունը «աբսուրդային է սկզբից մինչեւ վերջ»; «Նույնիսկ եթե նման բան լիներ, ապա Վրաստանի անվտանգության ծառայությունը կկանխեր նման գործողությունները: Եւ հետո, նույնիսկ ծիծաղելի է. ի՞նչ կարող են անել 2500 հոգին Ջավախքի 100 հազարանող բնակչության դեմ: Սակայն ամենահետաքրքրականն այն է, որ տվյալ հայտարարությունը տարածել է ադրբեջանական տեղեկատվական գործակալությունը, Վրաստանում դրա մասին ոչինչ չգիտեն»,- ընգդծել է Իսախանյանը:

Սակայն կա եւս մեկ խնդիր. Թբիլիսի պատմական, հայկական թաղամաս Հավլաբարի վերակառուցումը: Հավլաբարի բնակիչների խոսքերով, Վրաստանի կառավարությունը որոշել է վերացնել այն եւ տեղում կառուցել նոր էլիտար թաղամաս: Կառավարությունն զգուշացրել է տեղացի հայերին, ում ընտանիքները ապրել են այդ տեղ դարերով, որ նրանց փոխհատուցում է տրվելու մոտ $906-ի չափով քառակուսի մետրի համար եւ նրանց վերաբնակեցնելու են քաղաքի ծայրամասերում, իսկ մերժելու դեպքում չեն ստանա ոչինչ եւ կտեղահանվեն ուժով»: Մինչ դեռ, Թբիլիսիի քաղաքապետարանում PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտարարել են, որ «Հավլաբարի տեղում թլիտարա թաղամաս կառուցելու վերաբերյալ ոչ մի ծրագիր չկա»: Կա նման ծրագիր, թե ոչ, մենք չենք կարող հաստատել, սակայն այս ամենի ներքո ինչ-որ քաղաքական աստառ կա: Հավլաբարի խնդիրն այն է, որ դա վերակառուցման ենթակա պատմական շրջան է: Այն բանից հետո, երբ պատմական Թբիլիսիի մի մասը` Վակեն, Սաբուրթալոն, Սոլոլակը վերակառուցվեցին, եկավ Հավլաբարի հերթը: Պատմաբան եւ քաղաքագետ Սերգեյ Մինասյանի խոսքերով, դա պատմական թաղամաս է, որտեղ միշտ հայեր են բնակվել, սակայն աղքատ հայեր, եւ տներն էլ այնտեղ համապաստախանաբար այդպիսին են, ինչը չես ասի Թբիլիսիի հայաբնակ այլ թաղամասերի մասին: Ճիշտ է, Հավլաբարը Թբիլիսիի դեմքն է, սակայն շատ անհրապույր... Պատմաբան Սամվել Կարապետյանը, ով զբաղվում է հայկական հուշարձաններով արտասահմանում, Հավլաբարի վերակառուցումը բնական է համարում: «Պետք է խոսել ոչ թե Հավլաբարի տների, այլ Խոջիվանքի ոչնչացման եւ հայկական գերազմանոցների վրա ուղղափառ եկեղեցիներ կառուցելու մասին»,- գտնում է նա:

Միեւնույն ժամանակ, Կանադայում ապրող հայ լեզվաբան Րաֆֆի Տիգրանյանը, ով այցելել է Թբիլիսի սեպտեմբերի 6-7-ը, եղել է Հավլաբար թաղամասում եւ ցնցվել է, հայտնաբերելով, որ հին հայկական գերեմանոցի տեղում` տեղակայված վերջերս կառուցված Սուրբ Երրորդության ուղղափառ եկեղեցու եւ «Պանթեոն Մեծացի» միջեւ, հսկայական փոսորակ է` նախատեսված վրացական հոգեւոր սեմինարիայի շենքի կառուցման համար: Րաֆֆի Տիգրանյանը կոչ է արել բոլոր շահագրգիռ անձանց հայտնել ՅՈՒՆԵՍԿՕ-ին հայկական գերեզմանոցի ոչնչացման մասին, ինչպես նաեւ դիմել Միխայիլ Սահակաշվիլիին եւ պահանջել նրանից հարգանքով վերաբերվել Թբիլիսիի հայությանը, համապատասխան ձեւով վերահուղարկավորելով մասունքները եւ թույլ տալ հայերին մնալ Հավլաբարում: Ճիշտ է, ՀԱԵ-ի Վրաստանի թեմում հայտնեցին, որ գերեզմանը, որի մասին գրում է Տիգրանյանը, ոչնչացվել է մոտ 80 տարի առաջ խորհրդային ժամանակաշրջանում...