1 նոյեմբերի 2007 - 19:54 AMT
ՀՈԴՎԱԾ
Սահակաշվիլին կարող է Գամասխուրդիայի եւ Շեւարնաձեի ճակատագրին արժանանալ
Փորձագետները նշում են, որ Սահակաշվիլիի ողջ լոյալության հետ մեկ տեղ ԱՄՆ-ում արդեն այլընտրանք են փնտրում
Նոյեմբերի 2-ին, խորհրդարանի շենքի առաջ Թբիլիսիում` Ռուսթավելի պողոտայում, կայանալու է հանրահավաք, որտեղ գործող նախագահի հակառակորդները խոստանում են մինչեւ 100 հազար մարդ հավաքել: Արդեն խոսվում է այն մասին, որ հանրահավաքը դառնալու է Վրաստանի նորագույն պատմության մեջ ամենազանգվածայինը` նույնքան էական, որքան «վարդերի հեղափոխությունը»: Նախկին պաշտպանության նախարար Իրակլի Օկրուաշվիլիի հայտարարությունները, ով իր նախկին զինակցին մեղադրել է բոլոր հնարավոր մեղքերում, ոտքի են հանել Սահակաշվիլիի վարչակարգից դժգոհներին: Իսկ նրանք բավական են նոր հեղափոխության համար Վրաստանում:
Ամբողջ գործը նրանում է` ինչպես այն կանցնի. անարյուն, թե զոհերով: Հոկտեմբերի 17-ին ընդդիմությունը միասնության մասին մանիֆեստ է ստորագրել, որի նպատակը Սահակաշվիլիի վարչակարգի փլուզումն է: Մանիֆեստը ստորագրել են տասը ընդդիմադիր խմբավորում. Հանրապետական, Պահպանողական, Լեյբորիստական կուսակցությունները, «Ազատություն» կուսակցությունը, «Վրաստանի ուղի», Ժողովրդի կուսակցություն, «Միասնական Վրաստանի շարժում», «Ազգային ֆորում» միությունը, «Մենք ինքներս» եւ «Քարթուլի դասի»:

Պետք է ասել, որ անկախության ձեռքբերումից հետո Վրաստանում ոչ մի նախագահ չի մնացել մինչեւ իր ժամկետի ավարտը: Կարծես, Սահակաշվիլին կարող է Գամասխուրդիայի եւ Շեւարնաձեի ճակատագրին արժանանալ: Եւ այս անգամ գործը ԱՄՆ-ի ֆինանսավորման մեջ չէ: Ներկայիս վրաց նախագահի որոշ գործողությունները երբեմն բարդ է բացատրել, հատկապես երբ գործը վերաբերում է Ռուսաստանին: Թբիլիսիի վերջին դեմարշը նորից կապված է վրաց-աբխազական հակամարտության գոտում առկա ռուս խաղաղապահների հետ: Ռուսաստանի ԱԳՆ-ն բացատրություններով է հանդես եկել, որում նախադեպի համար ողջ մեղքը դրված է վրաց կողմի վրա, ինչը, երեւի թե, ճմշարտությունից հեռու չէ: «Հոկտեմբերի 30-ին ԱՊՀ ԽՊՀՈՒ մանդատում արձանագրված խնդիրներից մեկի իրականացման ընթացքում խաղաղապահների մի խումբ Գանարջիաս-Մուխուրի բնակավայրի մոտ կանգնացվել է վրաց հատուկ ծառայության զինվորների կողմից: Ճանապարհը շարունակելու խաղաղապահների փորձի ժամանակ վրաց զինվորականները կրակային դիրքեր են գրավել, իսկ նրանց հրամանատարը (կապիտան Տ. Խուրցիա) խոչընդոտել է ռուս զինվորականների ընթացքը, անպատվել է ռուս խաղաղապահներին, սպառնացել է այրել նրանց մեքենան եւ գնդակահարել ռուս խաղաղապահներին: ԱՊՀ ԽՊՀՈՒ զինվորականների հրամանատարը հրամայել է ձերբակալել եւ զինաթափել վրաց զինծառայողներին, ովքեր փորձում էին խանգարել խաղաղապահների գործունեությանը: Կասկած չկա, որ վրաց ղեկավարության եւ անձամբ Մ. Սահակաշվիլիի գործողությունները մեծամասամբ որոշվում են երկրի ներքաղաքական իրադրությամբ: Աճում են ընդդիմության բողոքները իշխանության քաղաքականության դեմ, ընկնում է նախագահի վարկանիշը: Ինչպես դա հաճախ է լինում, երկրի ներքաղաքական ճգնաժամը իշխանությունները փորձում են կարգավորել` շեղելով բնակչության ուշադրությունը արտաքին քաղաքականությունում երկրի գործողությունների վրա: Այս պայմաններում, երբ վրաց ընդդիմության զանգվածային հանրահավաքները բացառված չեն, հնարավոր է, որ Մ. Սահակաշվիլին ավելի խիստ քայլերի դիմի` վրաց-աբխազական եւ վրաց-օսական հակամարտությունների գոտում իրադրության սրման ուղղությամբ»,- հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:

Ընդդիմությունը ցանկանում է` Վրաստանը դառնա խորհրդարանա-նախագահական հանրապետություն. հասնել արտահերթ խորհրդարանական ընտրությունների, հաղթել դրանք, վերագրել սահմանադրությունը եւ Սահակաշվիլիին զրկել իշխանությունից: Նման տարբերակը լրիվ հնարավոր է, եթե հաշվի առնենք, որ Վաշինգթոնն անընդհատ կոչ է անում Սահակաշվիլիին զուսպ լինել: ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Մեթյու Բրայզայի խոսքերով, «Պատարկացիշվիլիի ընդդիմադիր ակտիվության մեջ որեւէ վատ բան չկա»: Վրաստանի ընդդիմադիր իշխանության հետ երկխոսության կոչ է արել նաեւ ԵԱՀԿ-ում ԱՄՆ քաղաքական խորհրդական Սեմյուել Լոուչլին: Սպասվում է, որ այսօր այդ նույն թեման Թբիլիսիում կշոշափի պետքարտուղարի օգնական Դենիել Ֆրիդը:

Փորձագետները բազմաթիվ անգամներ նշել են, որ Սահակաշվիլիի ողջ լոյալության հետ մեկ տեղ ԱՄՆ-ում արդեն այլընտրանք են փնտրում: «Սահակաշվիլիի վարչակարգը հիմնված է երեք սյուների վրա. ռեւանշիզմը Աբխազիայի եւ Հարավային Օսիայի նկատմամբ, պայքարը կոռուպցիայի դեմ եւ ԱՄՆ-ի աջակցությունը»,- ՌԲԿ-ին հայտարարել է քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը: Իդեպ, վերջինս ընտրազանգվածի աչքերում ամենից կարեւորն է. վրացիները հովանավորի կարիք ունեն: Այդ պատճառով Սահակաշվիլիից հրաժարվելու առաջին նշանը կլինի ՆԱՏՕ Վրաստանի ընդգրկման հետաձգումը: Դաշինքի եվրոպացի ներկայացուցիչները արդեն խոսում են այդ մասին, սակայն հենց ԱՄՆ-ի հայտարարությունը կլինի ազդանշանը ընդդիմության համար: Ցույցի «տեխնիկական» նախապատրաստությունն անցկացրել են նաեւ եվրոպացի դիվանագետների շարքում. Սահակշվիլիի ընդդիմադիրները Թբիլիսիի ֆրանսիական դեսպանատանը հավաքել են ողջ դիվանագիտական կորպուսը, որպեսզի տեղյակ պահեն «ընթացքի մասին»:

Սակայն ամենից կարեւորը փողն է: Հովանավորչական ծառայություններ է առաջարկել Բադրի Պատարկացիշվիլին, ով Լոնդոնում է: Օրերս գործարարը հայտարարել է, որ իրեն պատկանող «Իմեդի» ընդդմիադիր հեռուստաընկերության իրավունքները փոխանցում է ամերիկացի մեդիամագնատ Ռուպերտ Մերդոկին: Պատարկացիշվիլիի խոսքերով, այդպես հուսալի է. «Ես ցանկանում եմ հեռուստաընկերությունը պաշտպանել ճնշումից: Լրագրողներն ու հեռուստաալիքը կլինեն ավելի պաշտպանված. եթե բաժնետերերը ամերիկացիներ լինեն: Մերդոկը կապահովի խոսքի ազատությունը»: Մինչ դեռ, ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանի խոսքերով, Միխայիլ Սահակաշվիլիի վարչակարգը գոյատեւում է միայն ԱՄՆ-ի ֆինանսական աջակցության շնորհիվ: «Անգամ եթե ընդդիմությունը կարողանա այն վերացնել, ապա ամեն դեպքում Վրաստանում ոչինչ չի փոխվի»,- ընդգծել է նա: