1 ապրիլի 2008 - 19:38 AMT
ՀՈԴՎԱԾ
Կարլա դել Պոնտեի ուշացած խոստովանությունը
Հաշիմ Տաչիի դոսիեում ներկայացված են վկայություններ տասնյակ վայրագությունների մասին, որոնք դաշտային հրամանատարը իրականցնում էր Կոսովոյի սերբերի նկատմամբ
«Կոսովոյի անկախությունն» սկսկում է նոր մանրամասներ ստանալ, որոնց մեծամասնությունը, եթե հրապարակվեին փետրվարի մինչ 17-ը, վերջ կդնեին Եվրոպայի կենտրոնում հերթական իսլամական պետությունն ստեղծելու Հաշիմ Տաչիի ձգտմանը: Այս անգամ մերկացնող մանրամասներ է ներկայացրել մի մարդ, ում դժվար է մեղադրել սերբերի նկատմամբ բարի վերաբերմունքի մեջ: Նախկին Հարավսլավիայի գործով Հաագայի դատարանի նախկին մեղադրող Կարլա դել Պոնտեն իր ինքնակենսագրական գրքում` «Որս. ես եւ ռազմական հանցագործները», պատմել է` ինչպես է անկախ Կոսովոյի ներկա ղեկավարությունը գումար վաստակել առեւանգված սերբերի ներքին օրգանների վաճառքով:
Կարլա դել Պոնտեի հայտարարությունները արդեն առիթ հանդիսացել են Սերբիայում քրեական գործ հարուցելու համար: Բելգրադի դատարանը լսումներ է սկսել 1999 թվականի ամռանը Կոսովում 300 երիտասարդ սերբերի առեւանգնման գործով, որոնց, ինչպես իր գրքում պնդում է նախկին մեղադրողը, տարել են Ալբանիա ներ ներքին օրգանները հանելու համար, գրում է «Իզվեստիան»: Վայրագ հանցագործություններով, որոնք համեմատելի են համակենտրոնացման ճամբարներում Երրորդ ռեյխի իրականցրած հանցագործությունների հետ, Դել Պոնտեի խոսքերով, զբաղվում էին Կոսովոյի Ազատագրման բանակի ղեկավարները, որի առաջնակարագ դեմքերից էր անկախ Կոսովոյի ներկա վարչապետ Հաշիմ Տաչին: Նրա գործով հավաքված դոսիեում ներկայացված են վկայություններ տասնյակ վայրագությունների մասին, որոնք դաշտային հրամանատարը իրականցնում էր Կոսովոյի սերբերի նկատմամբ:

Անհայտ կորած Կոսովոյի սերբերի միության նախագահ Սիմո Սպասիչի խոսքերով, նա մի քանի անգամ հանդիպել է Կարլա դել Պոնտեի հետ եւ նրան ներկայացրել է Կոսովոյի սերբերի առեւանգնման եւ համակենտրոնացման ճամբարներում վերացման ապացույցներ: Սակայն անգամ այն բանից հետո, երբ 2003 թվականին դատախազն անձամբ եղել է հանցագործությունների վայրում Ալբանիայում` Բուրել բնակավայրում, որտեղ կատարվում էր օրգանների վաճառք, նա գործին ընթացք չի տվել, չնայած, նրա խոստովանության համաձայն, այնտեղ արյան հետքեր եւ բժշկական գործիքներ են հայտնաբերվել:

Սակայն հայտարարություններից ոչ մեկը քրեական գործ չի դարձել: Ինքը դել Պոնտեն La Stampa-ին տված վերջին հարցազրույցում խոստովանել է, որ ռազմական հանցագործների հետապնդումը ժամանակակից աշխարհում բացառապես քաղաքական գործ է: Եթե ալբանացիների հանցագործությունների մասին պարզ դառնար, Կոսովոյի անկախության մասին խոսք լինել չէր կարող: Պատահական չէ, որ դել Պոնտեի գիրքը միայն հիմա է լույս տեսնում, արդեն անկախության հռչակումից հետո: Ստացվում է, որ իսլամացի գրոհայինները ԱՄՆ-ի եւ ԵՄ համար ավելի մեծ արժեք են ներկայացնում, քան քրիստոնյա սերբերը:

Բելգրադի «Պրես» թերթի տվյալների համաձայն, արյունոտ բիզնեսը վերահսկում էր անձամբ Հաշիմ Տաչին, եւ մարդկային օրգանների վաճառքով նա միլիոններ է վաստակել: Այդ մասին վկայություններ է փորձել տալ նախկին դատավոր Դանիցա Մարինկովիչը: Նրա խոսքերով, Կոսովոյում ՄԱԿ-ի առաքելությունը, որն այն ժամանակ գլխավորում էր Ֆրանսիային ներկայիս արտգործնախարար Բերնար Կուշները, խոչընդոտում էր մարդկանց կորստի եւ առեւանգման գործերի հետաքննությանը: Ինքը` Դել Պոնտեն եւ նրա նախկին օգնական Գլորանս Արտմանը վստահեցմնում են, որ ՄԱԿ-ի վարչակազմը խոչընդոտում էր ալբանացիներին պատասխանատվության ենթարկելու գործին: Հարցազրույցներից մեկում Արտմանը հայտարել է` UNMIK-ը թույլ չի տվել Կարլային գործ հարուցել ալբանացիների դեմ:

Դժվար թե Մարտի Ախտիսաարին կամ Ջորջ Բուշը չգիտեին Տաչիի արյունալի անցյալի մասին: Տվյալ դեպքում, ինչպես եւ մյուս դեպքերում, երեւան է գալիս երկակի չափանիշների քաղաքականությունը, ճիշտ է շատ ընտրողական. քանի որ կարող է կանխագուշակել` ում մյուս անգամ կհովանավորեն ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն: Ի դեպ, Եվրոպան այդ պատմությունում շատ վատ լույսի ներքո է հանդես գալիս: Չէ որ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Կոսովոյի ալբանացիները կանգ չեն առնի ձեռք բերածի վրա. նրանց նպատակը Մեծ Ալբանիան է: Այդ կապակցությամբ մշտական հայտարարություններն այն մասին, որ Կոսովոն կարող է նախադեպ դառնալ, առավել քան կասկածելի են թվում:

Երեւի թե, այդ առումով Գերմանիան եւ Ֆրանսիան, որոնք այդպես շտապեցին ճանաչել Կոսովոն, այժմ դեմ են հանդես գալիս ՆԱՏՕ-ին Վրաստանի եւ Ուկրաինայի անդամակցությանը: Գերմանիան եւ Ֆրանիսան պնդում են. Ուկրաինան եւ Վրաստանը դեռեւս պատրաստ չեն: Նրանք չեն կիսում Ջորջ Բուշի ձգտումը, ով հայտարարել է Ուկրաինայի աջակցության մասին: Կանցլեր Անգելա Մերկելի ներկայացուցչի խոսքերով, Վրաստանում քաղաքական անկարգությունները եւ Ուկրաինայի բնակիչների շրջանում լուրջ տարաձայնությունները ՆԱՏՕ-ին անդամակցելու շուրջ, վկայում են այն մասին, որ այդ երկու պետությունները դեռեւս «չեն հասունացել», գրում է The Financial Times-ը: Իր հերթին, Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը հայտարարել է, որ «Ֆրանսիան կանաչ լույս չի տա Ուկրաինայի եւ Վրաստանի համար ՆԱՏՕ մտնելու հարցում»: «Ֆրանսիայի տեսակետն այդ առումով տարբերվում է ԱՄՆ-ից: Մենք այդ հնարավոր անդամակցությունը սխալ ենք համարում Եվրոպայում ուժերի հավասարակշռության համար»,- ասել է Ֆիյոնը France Inter ռադիոկայանին տված հարցազրույցում: