Պատմությունը ձգձգվում է, ընդ որում Բաքվի համար ոչ բարենպաստ ուղղությամբ: Ինչպես արդեն գրել ենք, Ադրբեջանը ցանկանում է օգտվել Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ ծավալված «գազային պատերազմից» ու համոզել Եվրոպային, որ Ադրբեջանից բացի ոչ ոք ի վիճակի չէ գազ առաքել ԵՄ երկրներին: Բաքվում կրկին հաշվի չեն առնում, որ իշխանական միջանցքներում հորինված պամությունները Հայաստանին զենք «առաքելու» վերաբերյալ չեն կարող խանգարել ՌԴ-ին միջազգային ասպարեզում: Սակայն նման նրբությունները չեն հուզում ադրբեջանական քարոզչամեքենային: Նման ապատեղեկատվությունը «հայկական ուժերի կողմից ադրբեջանական դիրքերի գնդակոծությունների մասին» հաղորդագրությունների հետ մեկտեղ տառացիորեն չեն անհետանում ադրբեջանական լրատվական կայքերից:
Բաքվում հաշվի չառան այն գործոնը, իսկ ավելի շուտ մոռացան մի հին արեւելյան ասացվածք. «Եթե ուղտին սպանես եւ նրա կաշին դնես ավանակի վրա, այն կճկվի նրա ծանրության տակ»: Հունվարի 21-ին ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի դեսպանատան խորհրդական-դեսպանորդ Բ.Զեյնալովին հանձնվել է Ադրբեջանի ԱԳՆ-ին հասցեագրված նոտան: Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ տեղեկատվության եւ մամուլի դեպարտամենտը, հանձնված նոտայում, մասնավորապես, ասված է.«Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարությունը, հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ թիվ 5/10-080/04/09 նոտային, ի պատասխան ադրբեջանական կողմի մտահոգության, տեղեկացնում է, որ ՌՌ պաշտպանության նախարարությունը 2008թ. զենք եւ ռազմական տեխնիկա չի փոխանցել եւ չի վաճառել Հայաստանին» այն անվանակարգով եւ քանակով, որոնք դարձել են ինչ-որ փաստաթղթի առարկա, որ հրապարակվել է 2009թ. հունվարի 8-ին «www.mediaforum» ինտերնետ-կայքում եւ որը լայն բացասական արձագանք է ստացել Ադրբեջանի Հանրապետությունում, այդ թվում նրա ԶԼՄ-ներում: Նշված հաղորդագրությունը ապատեղեկատվություն է, որ բացահայտ հակառուսական բնույթ ունի եւ չի նպաստում ռուս-ադրբեջանական հարաբերությունների դրական զարգացմանը»:
Մենք հերթական անգամ չէինք անդրադառնա այս թեմային, ելնելով նրանից, որ նման ապատեղեկատվությանը պատասխանել կնշանակեր զուր ժամանակ վատնել: Ավելին, մենք համարում ենք, որ ոչ մի նոր բան մենք այս դեպքում ասել չենք կարող: Սակայն, հայկական կողմի լռությունը Բաքվում ընկալում են որպես ադրբեջանական «հեքիաթների« հաստատում: Ուղղակի հետաքրքիր է, թե որքան կհանդուրժեն ադրբեջանական քարոզչությունը Մոսկվայում եւ Եվրոպայում: ԱՄՆ-ի մասին չենք խոսում` նոր վարչակազմը շատ ավելի կարեւոր խնդիրներ ունի քան Բաքուն եւ նրա նավթի «անհամար» պաշարները, եւ այդպես դեռ երկար կլինի:
Թե որքան լուրջ է պետք վերաբերվել ադրբեջանական ԶԼՄ-ներին, ցույց է տալիս Day.az-ի հետեւյալ հաղորդագրությունը: «TV մարզական նորությունների սեւամորթ հաղորդավար Խոսե Բերնարդոն զորակոչվել է բանակ, իր քաղաքացիական պարտքը հայրենիքին տալու համար:
Մեկնումից առաջ նա կիսվեց իր մտորումներով. -Ո՞վ է Խոսե Բերնարդոն: -Ես ծնվել եմ Բաքվում 1989թ.: Հայրս Կուբայից է, մայրս` ադրբեջանցի: Հայրս բիզնեսով է զբաղվում Մոսկվայում: -Դու քեզ ադրբեջանցի՞ ես համարում: -Ես բացառապես ադրբեջանցի եմ: -Ո՞րն է քո ամենամեծ երազանքը: -Իմ ամենամեծ երազանքը Ղարաբաղի ազատագրումն է թշնամու ձեռքից բանակում իմ ծառայության ժամանակ: -Վերջին մաղթանքդ հեռուստադիտողին: - Թող չկարոտեն, ինշալահ... Մեկնաբանություններն, կարծում եմ, ավելորդ են: Հաջորդ հայրենասերը հավանաբար կլինի Ալյասկայից կամ Պոլինեզիայից, այնպես չէ՞