Նման կարգի դիվանագետի նշանակումը վկայում է, թե որքան լրջորեն է սկսել ԱՄՆ-ն վերաբերվել Հարավային Կովկասի հակամարտություններին եւ, ավելին, Ամերիկայի համար կարեւոր է ներկայացուցչության մակարդակը, որը նախկին համանախագահի դեպքում այնքան էլ բարձր չէր: Կարելի է ասել, որ Դենիել Ֆրիդի փոխարեն Թինա Կայդենաուի, եւ Մեթյու Բրայզայի փոխարեն Ռոբերտ Բրադտկեի նշանակմամբ, Բուշերի դարաշրջանը Պետդեպարտամենտում ավարտվեց: Պատահական չէ, որ երկու դիվանագետները բավական իրազեկ են ԱՊՀ եւ Եվրոպայի տարածքի իրավիճակին: Նոր միջնորդից հազիվ թե կարելի է ինչ-որ «բեկում» ակնկալել, եւ նման այլ «հնարավորություներ», որոնք անընդհանտ հնչում էին Բրայզայի շուրթերից: Ամերիակցի դիվանագետը կաշխատի եթե ոչ կարգավորել հակամարտությունը, ինչը քիչ հավանական է առաջիկայում, ապա գոնե նվազագույնի հասցնել ռազմական լուծման սպառնալիքը:
Գրեթե որոշել է նոր համանախագահի հարցը նաեւ Ռուսաստանը: Հավանաբար, դա կլինի ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը, որը տարածաշրջանի գծով մասնագետ է: Ըստ ռուս փորձագետների, նման «ծանրքաշայինի» նշանակումը, ինչպիսին Կարասինն է, անկասկած, կբարձրացնի նոր մակարդակի ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, թույլ կտա խուսափել հապճեպ որոշումներից, առավել եւս ռազմական գործողությունների վերսկսումից: Հավանաբար Կարասինի նշանակումը կապված է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների զարգացման հետ: Փորձագետները նշում են նաեւ, որ երկու նոր համանախագահները չեն սատարի կողմերից եւ ոչ մեկին` Բրադտկեն կապված չէ նավթային կորպորացիաների հետ, առնվազն, դեռեւս դրա մասին ոչինչ հայտնի չէ: Այսինքն այս հարցում կա որոշակի բացառություն, քանի որ երկու նախորդ ամերիկացի դիվանագետները ԵԱՀԿ ՄԽ-ում` Սթիվեն Մանն ու Մեթյու Բրայզան սատարում էին Բաքվի դիրքորոշմանը` կապված լինելով ԱՄՆ նախկին նախագահ Դիկ Չեյնիի եւ նախագահ Ջորջ Բուշի էներգանախագծերի հետ: Նոր վարչակազմը ավելի ճիշտ ճանապարհով է գնում, առաջին հերթին հաշվի առնելով ԱՄՆ ազգային շահերը, որոնք չեն սպառվում ածխաջրածիններով: Հավանաբար, այդ պատճառով է ադրբեջանական ԶԼՄ-ների արձագանքը Բրադտկեի ու Կայդենաուի նշանակմանը գրեթե աննշան էր, ինչը բացատրվում է ուղղակի նավթի վրա խաղադրույք անելու ձախողմամբ:
ՌԴ-ի դեպքում ամեն ինչ շատ ավելի եւ բարդ է, եւ հեշտ: Գրիգորի Կարասինը քայլեր չի ձեռնարկի դաշնակցի դեմ, ինչպիսին Հայաստանն է, անկախ նրան Ռուսաստանից հեռացնելու Արեւմուտքի բոլոր փորձերից: Հայ-թուրքական հարաբերությունների ակտիվացումն այս դեպքում լավ առիթ հանդիսացավ ԵԱՀԿ ՄԽ-ին առավել լուրջ վերաբերվելու համար, քանի որ դեռ պարզ չէ, թե տերություններից որն է առավել շահագրգռված հայ-թուրքական սահմանի բացման հարցում` ԱՄՆ-ն թե ՌԴ-ն: Բառացիորեն բոլորը կողմ են, իրականում` դիրքորոշումները տարբեր են: Առաջին տարաձայնությունը տեսանելի է անզեն աչքով` սահմանը ցանկացած զարգացման դեպքում պահպանելու են ռուս սահմանապահները, ինչը նշանակում է առավել խիստ հսկողություն ողջ պարագծով:
ԱՄՆ-ն եւս իր շահն ունի` Թուրքիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին եւ ԵՄ-ում նրա թեկնածությունն առաջ տանելու ցանկությունը: Թեեւ, պետք է խոստովանել, որ Բարաք Օբամայի վարչակազմը այս հարցում շատ ավելի մեղմ է նախորդից: Փաստորեն, ստացվում է այնպես, որ սահմանի բացման դեպքում Ամերիկայի հատուցումը կլինի Թուրքիայի կողմից տարածքի տրամադրումը` ամերիկյան զորքերն Աֆղանստան տեղափոխելու համար: Լեռնային Ղարաբաղի խնդիրը այս դեպքում ետին պլան է մղվում եւ հենց դրա համար են հարկավոր լուրջ եւ սթափ դիվանագետները, որոնc բառերը կարտահայտեն այն, ինչ նրանք իրականում ցանկանում էին ասել, առանց հաջորդող պարզաբանումների ու հղումների վատ թարգմանության վրա: ԼՂՀ-ի համար միջնորդների փոփոխությունը գրեթե ոչինչ չի նշանակում` ստատուս-կվոն պահպանվում է եւ նոր համանախագահները կարող են ուղղակի վերանայել Մադրիդյան սկզբունքները եւ չանդրադառնալ դրանց, քանի դեռ չի լուծվել Ղարաբաղի հարցը: Պետդեպարտամենտը վերադարձավ իր հին կանոնին` չմասնակցել երկուսից ավելի հակամարտությունների միաժամանակ: Իրաքն ու Աֆղանստանը բավական են, նոր պատերազմ առայժմ Կովկասում չի լինի:
Ինչ վերաբերում է ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասիեին, ապա, նա, հավանաբար, դեռ որոշ ժամանակ կմնա ԵԱՀԿ ՄԽ-ում: Ինչ-որ մեկը պետք է նոր դիվանագետներին ծանոթացնի գործի նրբություններին: Ճիշտ է, դա արդեն նշանակություն չունի: Ամսվա վերջում կսկսվեն միջնորդների այցերը, «ծանոթությունը» իրավիճակի հետ տեղում, նոր առաջարկներ: Մի խոսքով, ինչպես միշտ, այս ձգձգված հակամարտության մեջ ներկայացված չի գլխավոր շահագրգիռ կողմը` Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը: