Նրա խոսքերով, այդ դժգոհությունները կքչանան, եթե մի քանի տարին մեկ անգամ վերահրատարակվեն արդեն գոյություն ունեցող դասագրքերը: «Օրինակ, մեր երեխաներն օգտվում են մի քանի նոր դասագրքերից արդեն 4-րդ տարին, եւ եթե այս տարի վերահրատարակել դրանք մի քանի շտկումներով, ապա քննադատությունները դրանց հասցեին ավելի քիչ կլինեն»:
Նա հայտնեց նաեւ, որ այսօր Հայաստանում ավարտին է մոտենում հայկական դպրոցների ավագ դասարանները նոր դասագրքերով համալրելը, ի դեպ ռուսերենից թարգմանված դասագրքերը կազմում են այդ թվի ընդամենը 10 տոկոսը. «Հայ մասնագետները բավականաչափ փորձ ունեն, որպեսզի դպրոցներին նոր որակյալ դասագրքեր տրամադրեն»:
Ուսումնական ձեռնարկներից հիմնական դժգոհությունը դրանց անմատչելիությունն է դպրոցականների համար. նախադասությունները շատ երկար են եւ բարդ, առաջադրանքները եւս բարդացել են: Երբեմն դժգոհում են նույնիսկ ուսուցիչները: «Սակայն դա ունի պարզ բացատրություն. երկար տարիներ նույն դասագրքերի օգտագործման պատճառով ուսուցիչները գրեթե անգիր են արել առաջադրանքների լուծումները, իսկ այժմ պետք է կրկին ինքնուրույն լուծեն նոր առաջադրանքները, որոնք երբեմն բավական բարդ են: Բայց մի քանի տարի անց ուսուցիչները կընտելանան նոր դասագրքերին, եւ դրանք ավելի հեշտ կթվան»,- ասել է Մկրտչյանը:
Ավագ եւ միջին դասարանների դասագրքերը տպվում են ոչ թե պետբյուջեի հատկացրած միջոցներով, այլ Դասագրքերի շրջանառու հիմնադրամի միջոցներով, որը հրատարակումից հետո գրքերն անվճար չի տրամադրում, այլ վարձով է տալիս դրանք: Պետբյուջեն վճարում է միայն կրտսեր դասարանների դասագրքերի համար, որոնք անվճար են տրամադրվում:
Նրա համար, որպեսզի դասագրքերն ավելի որակյալ լինեն, պետք է շատ հետազոտություններ անցկացնել, ինչով եւ պատրաստվում է զբաղվել «Զանգակ-97» հրատարակչությունը եռամսյա խորհրդաժողովի շրջանակներում, որի արդյունքներն ամփոփվելու են ընթացիկ տարվա մայիսին: Դրանից առաջ մեծ աշխատանք է իրականացվելու. Հայաստանի մի քանի պատահական ընտրված դպրոցներում հետազոտություններ են անցկացվելու որոշելու համար դասագրքերի հոգեբանամանկավարժական չափանիշները. «Այժմ ուսուցումը դպրոցներում անցկացվում է եռաստիճան մակարդակով, եւ համապատասխանաբար, պետք է դասագրքերը հրատարակել տարբեր աստիճանների բարդությամբ»:
Խնդիրներ են առաջանում նաեւ տառատեսակի հետ. երբեմն այս կամ այն տառատեսակը կարող է տեքստի անմատչելիության պատճառ դառնալ, դրա համար պետք է ընտրել առավել մատչելի տառատեսակը:
Քանի որ Հայաստանում ներմուծվում է եվրոպական ուսւցման համակարգ, ապա եվրոպական փորձագետների կարծիքները, որոնք նույնպես ելույթ են ունենալու խորհրդաժողովում, շատ օգտակար կլինեն: Հրատարակչության տնօրենը նաեւ ընդգծեց, որ հայկական դասագրքերը գրեթե ոչնչով չեն զիջում եվրոպականներին, համապատասխանում են դրանց բոլոր չափանիշներին, սակայն տարբերություններ եւս կան:
Այսպիսով, հայ հեղինակները ջանքեր են գործադրում, որպեսզի հրատարակեն բարձրորակ դասագրքեր, եւ որպեսզի դրանց հասցեին քննադատությունը հնարավորինս քիչ լինի: Այսօր հրատարակված են նոր դասագրքեր բոլոր ավագ եւ միջին դասարնների համար: «Հարցականի տակ են մնացել միայն երկու առարկաների դասագրքերը. 5-րդ, 6-րդ, 7-րդ դասարանների Կերպարվեստի եւ Երաժշտության դասագրքերը, որոնք նույնպես շուտով լույս կտեսնեն»,- նշել է Սոկրատ Մկրտչյանը: