22 մարտի 2010 - 11:43 AMT
ՀՈԴՎԱԾ
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը հրաժարվել է մասնակցել Բաքվում կայանալիք Եվրոպայի առաջնությանը
Մարտի 8-11-ը տեղի ունեցած մարզական միջոցառումների ամփոփում
Ըմբշամարտ Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը հաղորդեց PanARMENIAN.Net-ի թղթակցին, որ Հայաստանի Ազգային Օլիմպիական կոմիտեն եւ Ըմբշամարտի ֆեդերացիան որոշել են, որ ըմբիշները չեն մեկնելու Ադրբեջան մասնակցելու Եվրոպայի առաջնությանը: «Այսպիսով, մարզիկները բավարար ժամանակ ունեն աշխարհի առաջնությանը պատրաստվելու համար, որը տեղի է ունենալու Մոսկվայում սեպտեմբերի 6-12-ը»,- ասել է Ջուլֆալակյանը:

Մարտի 18-ին ՀԱՕԿ-ը հայտարարել է, որի չի մասնակցելու առաջնությանը: «Աշխարհի գավաթում հաջող հանդես գալուց հետո հավաքականը պատրաստվում է աշխարհի առաջնությանը, բացի դրանից Եվրոպայի առաջնությունը վարկանիշային չէ»,- ասվում է ՀԱՕԿ մամլո հաղորդագրությունում:

Շախմատ Մարտի 17-ին Ռիեկ քաղաքում (Խորվաթիա) ավարտվել է տղամարդկանց եւ կանանց շարքում Եվրոպայի անհատական առաջնությունը: Հայ գրոսմայստերներից ամենաբարձր` 10-րդ տեղը զբաղեցրեց Արման Փաշիկյանը եւ նվաճեց Աշխարհի գավաթի ուղեգիր:

Մարտի 18-ին կայացել է Եվրոպայի առաջնության թայ-բրեկը, որտեղ խաղարկվելու է եւս 12 ուղեգիր: Թայ-բրեկում խաղալու են Վլադիմիր Հակոբյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը եւ Գաբրիել Սարգսյանը, որոնք հավաքել են 7,5 միավոր: Շախմատիստները խաղալու են արագ շախմատի եւ կույր շախմատի երկու պարտիաներում:

Աշխարհի գավաթը տեղի է ունենալու հուլիսի 11-20-ը Աբու-Դաբիում (ԱՄԷ):

Լեւոն Արոնյանը Նիցցայում (Ֆրանսիա) մասնակցում է «Ամբեր» արագ շախմատի եւ կույր շախմատի մրցաշարին: Բացի նրանից, մրցաշարին մասնակցում են 11 գրոսմայստերներ:

4 փուլերից հետո հայ շախմատիստը 3,5 միավորներով կիսում է 7-10-րդ տեղը Սերգեյ Կարյակինի (Ռուսաստան), Պյոտր Սվիդլերի (Ռուսաստան) եւ Վուգար Գաշիմովի (Ադրբեջան) հետ: «Ամբեր» մրցաշարում երկիշխանություն է. Մագնուս Կարլսենը (Նորվեգիա) եւ Վասիլի Իվանչուկը (Ուկրաինա) 6 միավորներով գլխավորում են մրցաշարային աղյուսակը:

Ֆուտբոլ Մոսկվայում մարտի 16-ին ավարտվել է EURO-2010-ի «Բ» խմբի խաղացնակի քննարկումը: Երկար բանակցություններից հետո ներկայացվել է խաղերի օրացույց, որը կազմել են Իռլանդիայի եւ Սլովակիայի պատվիրակությունները:

«Բ» խմբի բոլոր 5 հավաքականների ներկայացուցիչները համաձայնել են խաղացանկի հետ, բացի Հայաստանի հավաքականից, որի համար խաղացանկն անհարմար է կազմվել: Այժմ «Բ» խմբի խաղերը կազմում է UEFA-ն վիճակահանության օգնությամբ: «Բ» խմբում հանդես են գալու Ռուսաստանի, Սլովակիայի, Իռլանդիայի, Մակեդոնիայի եւ Անդորրայի հավաքականները:

Հայաստանի Բրձրագույն լիգան մեկնարկում է մարտի 27-ից եւ ավարտվելու է նոյեմբերի 14-ին: Առաջին փուլում մարտի 27-ին կայանալու են «Իմպուլս»- «Ուլիս», «Շիրակ»-«Փյունիկ», իսկ մարտի 28-ին` «Կիլիկիա»- «Գանձասար», «Միկա»- «Բանանց» հանդիպումները:

Հայաստանի մինչեւ 17 տարեկանների ֆուտբոլի հավաքականն Իրանում երկու ընկերական հանդիպում է անցկացրել Իրանի մինչեւ 17 տարեկանների հավաքականի հետ: Երկու հանդիպումներում հայկական ընտրանին պարտություն է կրել միեւնույն հաշվով` 3:0: Հանդիպումները կայացել են մարտի 12-ին եւ 14-ին Թեհրանում:

Ինչպես հայտնում է sampdorianews-ը, մեջբերելով «Corrire dello Sport» հրատարակչությունը, «Սամպդորիա» եւ «Ռոմա» ֆուտբոլային ակումբները բանակցություններ են վարում հայկական ծագմամբ ուրուգվայացի հարձակվող Խոակին Բոգոսյանի հետ:

Բացի իտալական ակումբներից «Նյուելս օլդ բոյզ»-ի ֆուտբոլիստով հետաքրքրվում են նաեւ «Աստոն Վիլլան» (Անգլիա) եւ լեւերկուզենյան (Բայերը) (Գերմանիա):

«Ուրալ» ֆուտբոլային ակումբը, որը հանդես է գալիս Ռուսաստանի առաջնության առաջին դիվիզիոնում, պայմանագիր է ստարագրել Արթուր Մալոյանի հետ:

«Միկայի» ֆուտբոլիստներ Արամ Ոսկանյանը եւ Հրաչյա Միքայելյանը պայմանագրեր են ստորագրել համապատասխանաբար ուզբեկական «Լոկոմոտիվ» եւ «Իմպուլս» թիմերի հետ:

Մարտի 13-ին Դոնեցկի «Մետալուրգը», որտեղ հանդես են գալիս Հայաստանի ազգային եւ երիտասարդական հավաքականների ֆուտբոլիստներ Հենրիխ Մխիթարյանը եւ Արտակ Դաշյանը, հանդիպել է զապորոժյան «Մետալուրգի» հետ: Խաղն ավարտվել է 3:2 հաշվով հօգուտ զապորոժյան թիմի: Պարտությունից հետո Դոնեցկի «Մետալուրգը» 30 միավորներով զբաղեցնում է 6-րդ տեղը եւ զիջում է Ուկրաինայի չեմպիոն Կիեւի «Դինամոյին» 19 միավորով:

Բռնցքամարտ Մարտի 14-ին Չեխիայում ավարտվել է բռնցքամարտի միջազգային մրցաշարը եւ Հայաստանի հավաքականը Ռաֆայել Մեհրաբյանի գլխավորությամբ 3 մեդալներով վերադարձել են Հայաստան: Արծաթե մեդալ է նվաճել Արմեն Եփրեմյանը (69 ք/կ): Բրոնզե մեդալներ են նվաճել Արա Պուլուզյանը (60 ք/կ) եւ Ցոլակ Անանիկյանը (91 ք/կ):

Մասնագետները կազմել են հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի (Գերմանիա) եւ ամերիկացի Անդրե Դիրելլի հետ մենամարտի անտրոպոմետրական ցուցանիշը: Մասնագետների կարծիքով, Աբրահամը փորձում է դիմադրել ատլետիկ կազմվածքով Դիրելլիի արագ հարվածներին իր դիպուկ հարվածներով, պաշտպանությմաբ եւ բազմազանությամբ:

Թենիս Մարտի 14-ին Ինդիան-Ուելսում BNP Paribas Open-2010 մրցաշարում արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը երրորդ շրջանում հանդիպում ունեցավ ավստրիացի Յուրգեն Մելցերի հետ: Նալբանդյանը 6:4, 6:1 հաշվով պարտություն կրեց:

Սամբո Մարտի 12-14-ը վանաձորում տեղի է ունեցել պատանիների եւ երիտասարդների շարքում Հայաստանի սամբոյի առաջնությունը, որին մասնակցում էին 206 մարզիկներ:

1992-1993թթ. ծնվածները մասնակցում էին 10 քաշային կարգերում, իսկ 1990-1991թթ. ծնվածները` 8 քաշային կարգերում:

Պատանիների շարքում հաղթողները ստացել են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի սերտիֆիկատներ, իսկ երիտասարդների շարքում հաղթողները` սերտիֆիկատներ եւ մեդալներ:

Գանդբոլ Հայաստանի գանդբոլի կանանց հավաքականը մարտի 18-21-ին Իսրայելում կմասնակցի «Չելինջ տրոֆի» միջազգային մրցախաղին: Հայաստանի գանդբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքէջի տվյալների համաձայն, մրցախաղին հանդես են գալու նաեւ Իսրայելի, Կիպրոսի եւ Մալթայի հավաքականները: 2006 թ. մեր հավաքականն այս մրցախաղում գրավել է 3-րդ տեղը: Այն ժամանակ մրցախաղը տեղի էր ունենում Բոսնիայում:

Հասմիկ Բաբայան, Գոհար Նալբանդյան / PanARMENIAN News