Ընթացիկ շաբաթվա մեջ Երևանում քննարկվեց նաև Որակի կառավարման համակարգը Հայաստանում, որը վերջին անգամ բարեփոխվել է ԱՀԿ-ին անդամակցելուց: Այսօր այդ համակարգը փոփոխության կարիք ունի և պետք է համաձայնեցվի միջազգային չափանիշներին: Եվրաինտեգրման գործընթացում, որի կարևորագույն փուլերից մեկը տնտեսական ինտեգրումն է, ինչը ենթադրում է նաև առևտրի ոլորտի ինտեգրում, նախապայման առաջդրվեց որակի համակարգի բարեփոխման վերաբերյալ: ԵՄ շուկան դա խսիտ կանոնակարգված շուկա է, որը պահանջում է բարձր չափորոշիչներ, որոնց պետք է համապատասխանի մեր արտադրանքը: Այդ բարեփոխումներն ուղղված են երկրի արտահանման ներուժի ավելացմանը:
Բարեփոխումների ծրագիրն իրականացվելու է երեք հիմնական ուղղություններով` ստանդարտիզացման, հավատարմագրման ոլորտ; տեխնիկական կանոնակարգ և շուկայի հսկողություն; փորձարկումեր, վերահսկող ստուգումներ և սերտիֆիկացում: Ընդ որում, ԵՄ հետ ազատ առևտրի մասին բանակցություններ սկսելու համար Հայաստանի կառավարությունը պետք է պաշտպանի սեփական երկրում սպառողների իրավունքները և ներքին շուկայում անվտանգ արտադրություն ունենա:
Ընթացիկ շաբաթ Երևանում կայացավ նաև Հայաստանի պետֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների երկրորդ փուլի քննարկումը: Բարեփոխումների այդ ծրագիրը պետք է իրականացվի առաջիկա 10 տարում: Բարեփոխումների ընթացքում պետք է ապահովել ֆիսկալ կարգապահություն, որը կնպաստի մակրոտնտեսական կայունությանը և բյուջետային համակարգի կանխատեսելիությանը: Աշխատանքների երկրորդ ուղղությունն է ռազմավարական մոտեցումներին հետամուտ լինելով` երաշխավորել միջոցների կապակցվածությունը հիմնական տնտեսական քաղաքականության և երկրի գերակայությունների հետ:
Փորձագետները գտնում են, որ պետական ֆինանսների խելամիտ կառավարումը կկարողանա ապահովել հրապարակայնությունը, կրճատել կաշառակերությունը պետկառավարման շրջանակներում, կավելացնի միջոցների բաշխման արդյունավետությունը` միաժամանակ ապահովելով ֆինանսների բաշխման և ծախսերի հսկողության կառույցի բարելավումը:
Դրա հետ մեկտեղ Հարավային Կովկասի երկրների գծով Համաշխարհային բանկի բաժնի տնօրեն Ասադ Ալամը գտնում է, որ ճգնաժամից հետո վերականգնման գործընթացի հետ մեկտեղ Հայաստանը պետք է մտածի միջնաժամկետ զարգացման մարտահրավերների մասին: Նա առաջարկում է մտածել այն հարցի շուրջ, թե ինչ միջոցներով պետք է ապահովվի տնտեսության հետագա աճը, որտեղ կստեղծվեն նոր աշխատատեղեր, թե ինչպես են բարելավվելու պետծառայությունները, ինչպես նաև այն մասին, թե ինչպես պետֆինանսների ու բյուջետային համակարգերը կկարողանան նպաստել այդ գործընթացներին:
Պետֆինանսների կառավարումը կոնկրետ արդյունքների հասնելու համար նախատեսված գործիք է, իսկ արդյունքներ կլինեն թե ոչ, կախված է քաղաքական կամքի առկայությունից և բոլոր ծրագրերն իրականացնելու` կառավարության պատրաստակամությունից: