23 նոյեմբերի 2010 - 18:17 AMT
ՀՈԴՎԱԾ
Բաքուն կրկին խոսում է «անպարտելի» ադրբեջանական բանակի մասին, որը «կհասնի մինչև Երևան»
Ադրբեջանցի քաղաքագետները երբեք իրենց նեղություն չեն տվել իրենց մտքերը տրամաբանությանը համապատասխանեցնելու
Ինչպես և ակնկալվում էր, Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովի շեմին Բաքուն կրկին սկսել է խոսել սպառնալիքների ու վերջնագրերի լեզվով: Կրկին շրջանառության մեջ են դրվում հայտարարությունները «անպարտելի» ադրբեջանական բանակի մասին, որը կհասնի մինչև Երևան՝ օգտագործելով ռազմական բյուջեի գերազանցությունը: Ըստ ալիևյան քարոզչության հիմնական բանախոսներից մեկի՝ Մուբարիզ Ահմեդօղլուի, Ադրբեջանն այսօր լիովին պատրաստ է պատերազմի:

«Մեր բանակը շատ ավելի ուժեղ է հայկական բանակից, անկախ նրա վիճակից, և մեր միակ թշնամին Հայաստանն է: Աստանայի գագաթնաժողովը բեկումնային պահ կդառնա, այն անջրպետը, որից հետո նոր դաշտ կբացվի ադրբեջանական մանևրի համար: ԵԱՀԿ գագաթնաժողովի որոշումից է կախված Ադրբեջանի ընտրույթունը: Սակայն Երևանի վերջին քայլերը մատնանշում են, որ Հայաստանը ընտրում է պատերազմը, ուրեմն, Ադրբեջանը կանկացնի այդ պատերազմը՝ վերջնական ու հաղթական»,-ասել է Ահմեդօղլուն: Այսինքն, եթե Աստանայում ասեն, որ Հայաստանը ագրեսոր է և օկուպանտ, ապա նա միանգամից կհաշտվի ու ետ կտա Բաքվին հողերը՝ հայտնի չէ, թե ինչի համար:

Քաղաքագետը դրանով չի սահմանափակվում և կրկին անգամ սկսում է հեքիաթներ պատմել աղքատ Հայաստանի մասին, որին միայն պատերազմ է հարկավոր գոյատևելու համար: Ավելին, նա բոլորովին ամոթ չզգալով, ուղղակի վիրավորանքների է դիմում: Նշենք միայն այն հայտարարությունը, թե զորավարժությունները անց են կացվում …զինվորներին կերակրելու համար: Ավելի մեծ անհեթեթություն դժվար է հորինել: Սակայն ադրբեջանցի քաղաքագետները երբեք իրենց նեղություն չեն տվել իրենց մտքերը տրամաբանությանը համապատասխանեցնել: Այստեղից էլ բխում է նաև իրավիճակի լարումը, հիստերիան ու նոր սերունդը, որն արդեն պատրաստ է պատերազմելու Ալիևների կլանի նավթային եկամուտների համար:

«Ճշմարտությունն այն է, որ ոչ մի հայ առաջնորդ չի կարող հայկական պատմության համար հիմնավորել ռազմական ճանապարհով գրաված տարածքների վերադարձը Ադրբեջանին, ուստի Հայաստանում այլ ճանապարհ չկա, բացի Ադրբեջանի հետ պատերազմից: Հայերը զրկված են բարձր մշակույթից ու տրամաբանությունից, գիտակցելու համար քաղաքակիրթ, միջազգային կանոններով ապրելու անհրաժեշտությունը, որը բացառում է ագրեսիան ու օտարի հողերի գրավումը: Հենց այդ տրամաբանությամբ, պարտվելով նոր պատերազմում, հայ հանրությունը կհանգստանա և նոր որոշումներ կկայացնի»,-հայտարարել է քաղաքագետը:

Հետևելով Ահմեդօղլուի տրամաբանությանը, ստացվում է, որ Ադրբեջանը, տանուլ տալով առաջին ղարաբաղյան պատերազմը, այդպես էլ նոր որոշումներ չկայացրեց և մտադիր է ռևանշի դիմել: Ամենահետաքրքիրն այն է, որ այն ամենն, ինչ ասում է Բաքուն, արտացոլում է իրերի իսկական վիճակն Ադրբեջանում, որը մինչ օրս ոչինչ չի արել թեթևացնելու համար մարդկանց կյանքը ջրածածկ շրջաններում, որոնք մինչ օրս տանիք չունեն գլխի վերևում, ոչ էլ ապրուստի միջոց: Սակայն, դա չի հետարքրում Ալիևին, նրան հարկավոր է միայն հիստերիա բարձրացնել Աստանայից առաջ և քարտ-բլանշ ստանալ համաշխարհային հանրությունից, որը նրան ոչ ոք չի տա: Հենց դրանով են թելադրված արքունական քաղաքագետների հայտարարությունները: Իսկ քանի որ Բաքվում այլ քաղաքագետներ ուղղակի չկան, ապա կարելի է ասել, որ նրանք իրենց հացն են վաստակում հակահայկական քարոզչությամբ: Դա ծանր գործ չէ, խրամատներում սառչել պետք չէ, գնդակից փախչել՝ նույնպես:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News