26 նոյեմբերի 2010 - 17:47 AMT
ՀՈԴՎԱԾ
Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկնային պատիժ է կոչ անում Իսրայելի համար և հավատարմության երդում տալիս իսլամական աշխարհին
Թուրքիան ցանկանում է ստանալ արաբական աշխարհի աջակցությունը, որն Օսմանյան կայսրության բարգավաճման օրոք Բալկաններից, Հունաստանից և Հայաստանից եկվորների հետ միասին օսմանյան վերնախավի հիմքն էր կազմում
Թուրք առաջնորդները շարունակում են այցելություններն Օսմանյան կայսրության նախկին տիրույթներ: Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի կողմից քարոզվող «նեո-օսմանիզմի» լույսի ներքո, որը, բնականաբար, կիսում է իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունը, նման այցելությունները հաճախացել են: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջինը այցը Լիբանան նույնպես այդ շարքից է:

Բեյրութում Էրդողանին բավական խանդավառությամբ ընդունեցին, և նույնիսկ աչքերի համար անվանեցին «սուլթան»: Ճիշտ է, հայ համայնքը թուրք վարչապետին յուրովի դիմավորեց. պատռեց ցուցապաստառները, բողոքի ցույցեր կազմակերպեց, ինչը, բնականաբար, ոչ մի կերպ չազդեց այցի վրա: Վարչապետ Սահադ Հարիրին` իր հայր Ռաֆիկ Հարիրիի անհաջող պատճենը, անընդհատ «այո» էր ասում Էրդողանին` փորձելով ի դեմս նրա «հովանավոր» գտնել Իսրայելի հարձակման դեպքում: Հարիրի կրտսերը ստացավ այն, ինչ ցանկանում էր. Էրդողանը խոստացավ, որ «Թուրքիան հանգիստ չի նայի Իսրայելի ագրեսիային»: Եվ իհարկե մեկ անգամ ևս հայտարարեց, որ Թուրքիան հարաբերությունները չի վերականգնի այնքան ժամանակ, քանի դեռ վերջինս ներողություն չի խնդրի նավի վրա «դաժան հարձակման» համար:

Այցի ընթացքում Արաբական բանկերի խորհուրդը Էրդողանին հանձնեց «Տարվա առաջնորդ» պարգևը: Ելույթ ունենալով պարգևի հանձնման արարողության ժամանակ` նա ասաց, որ Թուրքիան ձգտում է Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատման, որպեսզի «այդ աշխարհագրական տարածքում չմահանան երեխաներ ու չտիրի պետական ահաբեկչությունը»: Թուրք վարչապետն ընդգծեց, որ Թուրքիայի և արաբական երկրների ժողովուրդների մերձեցմանը քննադատաբար նայողները ղեկավարվում են չար մտադրություններով:

Լիովին հասկանալի է, որ Թուրքիան ցանկանում է ստանալ արաբական աշխարհի աջակցությունը, որն Օսմանյան կայսրության բարգավաճման օրոք Բալկաններից, Հունաստանից և Հայաստանից եկվորների հետ միասին օսմանյան վերնախավի հիմքն էր կազմում: Բայց Անկարան ինչպես միշտ մոռանում է, որ հենց արաբներն առաջիններից են եղել, որոնք ապստամբություն են բարձրացրել` օսմանյան լծից ազատագրվելու համար: Մեր հարևանները տարօրինակ հիշողություն ունեն` նրանք միայն հիշում են այն, ինչ իրենց շահավետ է: Չէ որ Առաջին համաշխարհային պատերազմի վերջին օսմանյան բանակը պատերազմել է նաև արաբների դեմ, և եթե չլիներ Անտանտայի օգնությունը, ապա Մերձավոր Արևելքի արաբական ցեղերին բաժին կընկներ հայերի ճակատագիրը:

Բայց հիմա Էրդողանը փորձում է վերակենդանացնել կայսրությունը, և նման նրբություններ հաշվի չեն առնվում: Ողջ «ինքնուրույնությամբ» հանդերձ Թուրքիան հաշվի չի առնում Իսրայելին, այսինքն` ԱՄՆ-ին: Անկարան գրեթե կրկնում է Օսմանյան կայսրության վերջին տարիների սխալները, որը բառերով էր դաշնակից Գերմանիային, բայց գործով անում էր այն, ինչ մտածում էր: Թե ինչով այս ամենը վերջացավ, բոլորն են հիշում: Սակայն «նեո-օսմանիզմի» գաղափարը բավական վտանգավոր է և բավական իրական: Բանն այն չէ, որ այս գաղափարներն անիրագործելի են, այլ նրանում, որ դրանք տարածվում են ԶԼՄ-ներում և ողջ աշխարհի քաղաքական գործիչների կողմից: Կարո՞ղ է արդյոք Թուրքիան անել այն, ինչի մասին երազում է վերջին սուլթանի տապալումից հետո, թե կբաժանվի առանձին գավառների, ողջ հարցը դրանում է, և նա հիմնվում է քրդական գործոնի վրա, որն ինքնին արդեն ապակայունացնող է: Մի խոսքով, կապրենք, կտեսնենք: Իսկ մինչ այդ Էրդողանն իր լավագույն ավանդույթների համաձայն երկնային պատիժ է կոչ անում Իսրայելի համար և հավատարմության երդում տալիս իսլամական աշխարհին: Որքան երկար նա դա կանի, ավելի ճիշտ, որքան երկար դա նրան թույլ կտան, հռետորական հարց է: Չնայած Անկարայի բոլոր պնդումներին, որ «ոչ ոք իրավունք չունի Թուրքիային թելադրել, թե ինչպես իրեն պահի», իրականում Էրդողանի հիվանդ երևակայության արդյունք են: Թեև…թույլ Թուրքիան Հայաստանի համար ավելի նախընտրելի է, քան ուժեղը, և սա այն դեպքում, որ թույլ պետությունը սովորաբար ավելի ագրեսիվ է: Դրա վառ օրինակը Ադրբեջանն է, որը, հետևելով թուրքական քաղաքականության հոսանքին, արդեն դուրս է գալիս նույն Անկարայի հսկողությունից: Ողջ խնդիրը նրանում է, որ և Թուրքիային, և Ադրբեջանին անհրաժեշտ է Ավագ եղբայր: Արդյո՞ք պետք է դա Հայաստանին, դրա հետ ոչ ոք չի վիճում, բայց ահա Թուրքիայի համար դա կլինի վախճանի սկիզբը:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News