«Այդ հայտարարությունը հաստատել է Ակվիլայում ընդունված փաստաթղթի իրագործման ընթացը, բայց մի քայլ առաջ դա փաստաթղթի ստորագրում է այս անգամ Ադրբեջանի և Հայաստանի նախագահների կողմից»,- հայտարարել է Քաղաքական նորարարությունների և տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Մուբարիզ Ահմեդօղլուն: Դրանում նա ճիշտ է, բայց նրա մտքի հաջորդ անցումն անհասկանալի է: Դատեք ինքներդ. «Աստանայի գագաթնաժողովից հետո ղարաբաղյան հիմնահարցը քննարկվելու է ՄԱԿ ԱԽ-ում»: Որտեղի՞ է նա դա վերցրել, գաղտնիք է մնում: Եվ դա այն դեպքում, որ մի քանի ժամ առաջ ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել է այն մասին, որ հակամարտությունը լուծվում է ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում և անհրաժեշտ է դիպուկահարներին հեռացնել շփման գծից: Բայց Բաքվին ձեռնտու չէ մեջբերել այն, ինչ ուղղակիորեն վերաբերվում է իրեն: Ավելի լավ է իրեն իլյուզիաներով խաբել. դա Ադրբեջանում, Հեյդար Ալիևի թեթև ձեռքով, միշտ լավ է ստացվում:
Եվ վերջին մարգարիտը: «Փաստաթղթի տեքստում զգացվում է կտրականություն, խաղաղ կարգավորման հիմնական սկզբունքների կարևորության շեշտադրում: Բայց համեմատած Ադրբեջանի հնարավորությունների և պահանջների հետ` այդ փաստաթղթի նշանակությունը չնչին եմ համարում»,- հավելել է նա: Ինչպե՞ս դա հասկանալ` դիվանագիտական հաղթանակ, թե պարտություն:
Տպավորություն է ստեղծվում, որ Ահմեդօղլուն մեկնաբանում է ոչ թե գագաթնաժողովի հայտարարությունը, այլ հարզատ նախագահի, որը, ինչպես միշտ, աչքի չի ընկնում օրիգինալությամբ: «Հայաստանը, նախկինի նման, ուժ է կիրառում բռնազավթված տարածքները վերահսկելու համար, այնուամենայնիվ, Ադրբեջանը, նախկինի նման, հավատարիմ կլինի խաղաղ բանակցությունների գործին`հույս ունենալով, որ դրանք արդյունք կտան»,- ասել է Ադրբեջանի նախագահը` ելույթ ունենալով Աստանայում: Սակայն Աստանայում եզրափակիչ հռչակագրի ընդունումից հետո Բաքվում մեկ մարդու նման լռեցին: Որքան էլ ադրբեջաբանական քարոզչամեքենան փորձեց ժողովրդից թաքցնել Աստանայում Ադրբեջանի դիրքերի անկումը, դա չհաջողվեց: Կարծում ենք, որ WikiLeaks-ի հրապարակումներն իրենց դերը խաղացին: Երկրորդ հարցը, որքանով կարելի է վստահել գաղտնազերծված նյութերին, բայց նույնիսկ եթե դրանք չլինեին այն տեսքով, ինչով հասանելի են համաշխարհային հանրությանը, դրանք պետք էր հորինել` Ալիևին տեղը դնելու համար: Նա մոռացել էր ամենագլխավորը. Կասպիական նավթը, որի համար այդքան հուսահատ պայքարում էր ԱՄՆ-ն, Ադրբեջանի մենաշնորհը չէ:Հիշեցնենք, որ այնտեղ կան նաև Ղազախստանը, Թուրքմենստանը, Իրանը և Ռուսաստանը: Ալիևը չի կարող չափվել Նուրսուլթան Նազարբաևի հետ ազդեցութւան աստիճանով և քաղաքական կշռով: Կարող է նաև այնպես լինել, որ համաշխարհային հանրությանը ձանձրացրեց փոքր իշխանիկի անասելի մեծ հավակնություններով նախագահը: Եվ Ալիևին լուռ կհեռացնեն, իսկ նրան կփոխարինի ավելի ադեկվատ քաղաքական գործիչ, որը կհասկանա, որ ղարաբաղյան հակամարտություն չկա արդեն 1994-ից ի վեր ԼՂ ժողովրդի որոշման շնորհիվ: Հենց սա չի կարողանում հասկանալ Ադրբեջանի նախագահը: Կամ չի կարողանում: