Այս ոչ մեծ պատմական էքսկուրսն անհրաժեշտ էր ցույց տալու համար, թե դարերի ընթացքում ինչպես է ձևավորվել քրիստոնյայի կերպարը և թե ինչպես մահմեդականությունն այդպես էլ չի կարողացել հանդուրժողականություն դրսևորել այլ կրոնների ներկայացուցիչների հանդեպ առանց արտաքին ճնշման: Նույնիսկ եթե մերձարևելյան երկրների ղեկավարությունը, առաջին հերթին Թուրքիայի, Սիրիայի, Եգիպտոսի ղեկավարները խոսքերով ճանաչում են քրիստոնյաների կյանքի ու լիիրավ քաղաքացիության իրավունքը, մայրաքաղաքներից 100 կմ հեռու ամեն ինչ այլ կերպ է ընթանում՝ ինչպես Միջնադարում:
Սակայն ամեն ինչ հանգիստ էր մինչև վերջերս: 1955-ին Թուրքիայում ձեռնարկվել է հունական բնակչությանը կոտորելու հերթական փորձը, Եգիպտոսում քրիստոնյա ղպտերի և մահմեդականների միջև մշտապես ծագում են վեճեր, որոնք վերածվում են ընդհարումների, երբեմն էլ՝ արյունահեղության: Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի՝ որպես նավթային շահերի պաշտպանի հայտնվելու հետ միասին քրիստոնյաների համար սկսվել են սև օրեր: Թուրքիայում կաթոլիկ քահանաների և միսիոներների սպանությունը ալեկոծել են եվրոպական հասարակական կարծիքը, բայց ոչ երկար ժամանակով: Բրիտանացի քաղաքական գործիչների մեծամասնությունը, ինչպես նաև գերմանական իշխանությունների որոշ հատվածը ցանկանում են Թուրքիան տեսնել ԵՄ-ում և այդ պատճառով աչք են փակում քրիստոնյաների, հատկապես հայերի սպանությունների և հետապնդումների վրա: Քրիստոնյաների հեռանալը Հյուսիսային Իրաքից, Լիբիայից և այլ երկրներից անակնկալ էր ԱՄՆ և Եվրոպայի համար: Ի միջի այլոց, 2011-ի հունվարին Մերձավոր Արևելքում տեղի ունեցած բոլոր դեպքերն անսպասելի էին Օբամայի վարչակազմի համար: Դատելով ԱՄՆ քայլերից՝ նա այնքան չի տիրապետում իրավիճակին, որ սկսել է դավաճանել իր հավատարիմ դաշնակիցներին և գրեթե եղբայրանալ Ամերիկայի երդվյալ թշնամիների՝ իսլամական արմատականների հետ: Քրիստոնյաների մասին կարծես մոռացել են, և տարօրինակ է, որ նրանց հիշել է ԱՄՆ պետքարտուղարը: Հիլարի Քլինթոնն անհանգստություն է հայտնել մերձարևելյան տարածաշրջանում քրիստոնյաների և այլ կրոնական փոքրամասնությունների նկատմամբ աճող ճնշման վերաբերյալ:Ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսի արտաքին գործերի հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ՝ Քլիթոնը նշել է, որ համաշխարհային հանրությունը պատշաճ ուշադրություն չի հատկացնում այդ խնդրին, իսկ այդ ժամանակ քրիստոնյաների մեծամասնությունը ենթարկվում է հարձակումների և հետապնդումների: Ճիշտ է, չգիտես ինչու նրան անհրաժեշտ է եղել հերթական ռևերանսն անել «ժողովրդավարության համար նոր մարտիկների» կողմը, և հավելել է, որ միտումը կապված չէ Հյուսիսային Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի ներկա քաղաքական ճգնաժամի հետ:
Բայց քրիստոնյաների հեռացումը կապված է հենց դրա հետ, որովհետև գահընկեց արված «բռնապետերի» օրոք քրիստոնյաները վաստակավոր հարգանք էին վայելում և հանգիստ էին կյանքի համար: Իսկ հիմա դեռ անհասկանալի է, թե ով կգա իշխանության գլուխ, բայց ամենայն հավանականությամբ դրանք լինելու են իսլամիստները: Միևնույն է, թե իսլամի որ ճյուղն են նրանք քարոզելու՝ արմատական թե չափավոր, նրանք ճնշելու են քրիստոնյա բնակչությանը: 50 տարի անց նրանցից կմնան միայն մի քանի տաճարներ: Մոտավորապես այնքան, ինչքան մնացել էր խաչակիրներից, բայց չէ որ նրանք գրավել էին համարյա ողջ Մերձավոր Արևելքը: