Համաձայն ՀՀ Կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2010 թվականի հաշվետվության, 2010 ՀՀ-ում գույքի նկատմամաբ իրականացվել է 173,983 գործարք, որոնց քանակը անշարժ գույքի շուկայի վերլուծությունների համաձայն 2009 թվականի համեմատ աճել է 12,6 տոկոսով: Մատուցվող ծառայությունների գծով 2010թ. նախատեսված 2.795,0 մլն դրամի դիմաց գանձվել է 3.264,3 մլն դրամ (աճը 16.8%): Եկամուտների և ծախսերի` ՀՀ պետական բյուջե փոխանցվող դրական տարբերությունը կազմել է 539,6 միլիոն դրամ:
Գաղտնիք չէ, որ Հայաստանի անշարժ գույքի շուկայում հիմանական ակտիվություն ստեղծողները արտասահամանում բնակվող մեր հայրենակիցներն են, որոնց մեծ մասը այլ երկրների քաղաքացիներն են: Չնայած այն բանին, որ Անշարժ գույքի կադաստրի կոմիտեն առանձին տեղեկատվություն չի տրամադրում օտարերկրյա քաղաքացիների կողմից ՀՀ-ում անշարժ գույքի գնման վերաբերյալ, այնուամենայնիվ, նրանց ներկայությունն այս ոլորտում ակնհայտ է: Ինչպես նշում են անշարժ գույքի շուկայում միջնորդ կազմակերպությունները, Ռուսաստանում բնակվող քաղաքացիներից հետո առավել ակտիվ են այս դաշտում Իրանի քաղաքացիները, ինչպես ազգությամբ հայերը, այնպես էլ իրանցիները:
Ինչպես մեզ հետ զրույցում նշեց «Ակցեռն» անշարժ գույքի գործակալության նախագահ Հակոբ Բաղդասարյանը, եթե համեմատենք անշարժ գույքի շուկայում ներկա իրավիճակը այն պատկերի հետ, որը տիրում էր վերջին 3-4 տարում, ապա կարելի է արձանագրել, որ բավականին պասիվացել է ԱՄՆ-ից, Եվրոպայից ազգությամբ հայերի ներդրումները անշարժ գույքի շուկայում: “Հայաստանում անշարժ գույք ձեռքբերող օտարերկրյա քաղաքացիների ցուցակում 1 տեղը զբաղեցնում են իհարկե ՌԴ-ում բնակվող մեր հայրենակիցները: Իրանում բնկավող մեր քաղաքացիները և ծագումով իրանցիները այդ ցուցակում 2-ն են:
Իրանի քաղաքացիների համար Հայաստանը գրավիչ երկիր է, մանավանդ երիտասարդների համար: Դա կարելի է բացատրել այն տեսանկյունից, որ Հայաստանում նրանց համար ազատություններն ավելի շատ են: Նովրուզի օրերին մեզ հիմնականում դիմում են բնակարան վարձակալելու համար: Սովորաբար իրանցիները միանգամից չեն շտապում ներդրում անել: 3-5 անգամ այցելելով Հայաստան` նրանք նոր մտադրվում են գույք գնել մեր երկրում”,- ասաց Բաղդասարյանը, նշելով, որ իրանցի գնորդները հետաքրքրված են թե բնակարանների և առանձնատների ձեռք բերմամբ, թե հողատարծաքների գնմամբ հիմնականում Երևանում կամ մայրաքաղաքին մոտ վայրերում: “Ակցեռն”-ի նախագահի գնահատմամաբ թյուր է այն կարծիքը, թե Իրանի քաղաքացիները հետաքրքրված են Երևանի Հյուսիսային պողոտայում բնակարան ձեռք բերմամբ:
Բաղդասարյանը, անդրադառնալով հասարակության մեջ առկա մտահոգությանը կապված իրանցիների կողմից Հայաստանում անշարժ գույքի ձեռք բերման ակտիվացող տեմպերով, նշեց, որ դրանք ինչ որ տեղ հասկանալի են, միևնույն ժամանակ ընդգծեց, որ պետք է ոչ թե վանել իրանցի գնորդներին, այլ անհրաժեշտ է պայմաններ ստեղծել, որպեսզի նրանց հետ զուգահեռ Հայսատանում անշարժ գույք գնելու հարցում հետաքրքրություն ցուցաբերեն նաև ալլ երկրների, հատկապես եվրոպական պետությունների քաղաքացիները:
Esco անշարժ գույքի գործակալության տնօրն Սուրեն Աղաբեկյանը որակական փոփոխություններ է նկատում իրանցի գնորնդների շրջանում: «Եթե առաջ գնորդները հիմնականում փոքր բիզնեսով զբաղվողներն էին, ապա հիմա Հայաստանում անշարժ գույք ունենալ ցանկանում են նաև ավելի խոշոր գործարարները, ովքեր ունեն նաև ֆինանասական լայն հնարավորություններ: Նրանք պատրաստ են մոտ 75 մլն դրամի սահմաններում գործարքներ կատարել Հայաստանի անշարժ գույքի շուկայում: Պահանջարկը հիմնականում ուղղված է Արաբկիր, Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջաններ: Կենտրոնի նկատմամաբ այնքան էլ մեծ հետաքրքրություն չեն ցուցաբերում»,- նկատում է Esco գործակալության տնօրենը, մատնանշելով, որ իրանցիների “գույքային” հետաքրքրութունը հիմանականում պայմանավորված է նրանով, որ այսօր Իրանի համար Հայաստանը կանխատեսելի գործընկեր և հարևան է:
Եթե օտարերկրացիների կողմից Հայաստանում բնկարան կամ առանձնատուն գնելը հայ հասարակության մոտ ակնհայտ մտահոգություններ չի առաջացնում, նույնը չի կարելի ասել հողատարածքների վաճառքի մասին: ՀՀ Սահմանադրության համաձայն, Հայաստանում արգելվում է հողի վաճառքն արտասահմանցի քաղաքացիներին, բայց ոչ իրավաբանական անձանց:
Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավոր, ՀՅԴ խորհրդարանական խմբակցության անդամ Ռուզան Առաքելյանն առաջարկում է խստացնել արտասահմանցիներին Հայաստանի սահմանամերձ հողերի վաճառքի պայմանները: Պատգամավոր Առաքելյանը շարունակում է աշխատել Հայաստանի Հողային օրենսգրքով նախատեսված օրենսդրական փոփոխությունների վրա:
Նա առաջարկում է փոփոխություններ կատարել, համաձայն որոնց արտասահմանցիներին կարգելվի Հայաստանի սահմանամերձ գոտիներում գտնվող հողատարաշքներ գնել: «Այն երկրներում, որտեղից Հայաստանում հողամասեր գնելու նպատակով ժամանում են արտասահմանցիները, սահմանամերձ հողերի վաճառքը հիմնականում արգելված է, օրինակ` Իրանում, Թուրքիայում, մի շարք եվրոպական երկրներում: Հայաստանն այսօր շատ գրավիչ երկիր է դարձել ոչ միայն եվրոպացիների, այլև իրանցիների, այդ թվում` ադրբեջանական արմատներով իրանցիների համար, որոնք մեծ հաճույքով անշարժ գույք և հող են ձեռք բերում Հայաստանում: Խնդիրը նրանում է, որ մենք չենք պատկերացնում, թե որքան կարևոր է մեր հողերի պաշտպանությունը, և չենք կարգավորել այդ հարցն օրենսդրական մակարդակով»,- ասաց պատգամավորը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում:
Այս համատեքստում Ռուզան Առաքելյանը բերեց Պաղեստինի ու Իսրայելի օրինակը, երբ հրեաները հողեր գնեցին Պաղեստինից` նրան կանգնեցնելով տարածքների կորստի փաստի առջև: Պատգամավորը նշեց, որ այսօր անվտանգության և պաշտպանության տեսակետից Հայաստանի սահմաններն ու սահմանամերձ տարածքները բարձիթողի վիճակում են:
Ինչպես նշեց Առաքելյանը, իր կողմից առաջարկվող օրենսդրական փոփոխություններն ուղղված են ոչ թե արտասահմանյան ներդրումների դեմ, այլ ավելի շուտ Հայաստանի սահմանամերձ տարածքների պաշտպանության ամրապնդմանը: «Մենք պարտավոր ենք հենց այսօր մտածել մեր անվտանգության մասին: Չի կարելի հողեր նվիրել արտասահմանցիներին: Հողը ժողովրդի, այլ ոչ թե առանձին անձանց սեփականությունն է»,- ասաց Առաքելյանը:
Ինչպես նշում են անշարժ գույքի շուկայում միջնորդ կազմակերպությունները, Հայաստանի անշարժ գույքի շուկան պետք է դիտարկել որպես կարևոր ներդրումային ոլորտ հանրապետության տնտեսական կյանքում, ուստի անհրաժեշտ է ամեն կերպ խրախուսել, ոչ միայն իրանցիների, այլ նաև այլ երկրների քաղաքացիների ներդրումները անշարժ գույքի շուկայում:
Բայցևայնպես պետք չէ անտեսել նաև “Հողային օրենսգրքում” համապատսխան փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը, ինչը միանգամայն բխում է ՀՀ անվտանգության շահերից: Մերձավոր Արևելքի հայտնի օրինակը պետք է ազդանշան լինի մեզ համար: