6 փետրվարի 2012 - 13:21 AMT
ՀՈԴՎԱԾ
Թեղուտ՝ հայացք մյուս կողմից
Մի կողմից, իհարկե, ափսոս է Թեղուտը, մյուս կողմից հասկանում ես, որ «Վալեքս գրուփ» ընկերությունն իր կողմից ճիշտ է և գործում է օրենքին համաձայն
Հայաստանի հասարական կյանքի ամենաքննարկվող հարցերից է բնապահպանների պայքարը Թեղուտի փրկության համար: Բազմաթիվ հրապարակումներ, տեղեկատվություններ կարծիքների և այդ հարցի շուրջ կանաչների գործողությունների մասին, բոլոր մահացու մեղքերում մեղադրանքներ Թեղուտի հանքավայրի մշակմամբ զբաղվող «Վալեքս գրուփին»:

Մի քանի օր առաջ հակադիր կողմը որոշել է իր տեսակետը ներկայացնել այս խնդրի վերաբերյալ՝ հանդիպում կազմակերպելով բլոգերների և լրագրողների հետ, ովքեր հետաքրքրվում են այս խնդրով: Ցավոք սրտի, պետք է նշեմ, որ հրավիրվածներից շատերը չէին եկել հանդիպանը, բայց իզուր, քանի որ այնտեղ լսելու բան կար:

«Մենք հանդիպում ենք խնդրել ձեզ հետ, քանի որ տեսնում ենք տեղեկատվության միակողմանի ներկայացում առանց հակադիր կողմի կարծիքի»,- բացելով հանդիպումը հայտարարեց «Թեղուտ» ՓԲԸ-ի մամլո ծառայության ղեկավար Թագուհի Կարապետյանը: Նա կոչ արեց այս խնդիրը լուսաբանողներին ներկայացնել նաև ընկերության կարծիքը, ընդգծելով, որ նրա ղեկավարությունը պատրաստ է պատասխանել հասարակությանը հուզող ցանկացած հարցերի:

Թագուհի Կարապետյանից հետո խոսեց «Թեղուտ» ՓԲԸ-ի փոխնախագահ Գագիկ Արզումանյանը, որը շատ մանրամասն և համապարփակ պատասխանեց ներկաների հարցերին և ներկայացրեց իր ընկերության դիրքորոշումը: Պետք է խոստովանեմ, որ իմ լրագրողական պրակտիկայում ես քիչ եմ հանդիպել գործարարների, ովքեր այդքան փայլուն կմատուցեին տեղեկատվությունը և ծանոթ կլինեին գործի բոլոր նրբությունների հետ: Բացի դրանից, օրենսդրությունը խախտելու մասին ընկերության հասցեին ուղղված որոշ մեղադրանքների մասին նա ավելի լավ էր տեղեկացված, քան իրենք՝ կանաչները:

Սկզբից նա ներկայացրեց Թեղուտի հանքի պատմությունը, հերքելով բնապահպանների պնդումները, որ խորհրդային ժամանակները հանքը շահագործման չի հանձնվել շրջակա միջավայրին վնաս հասցնելու վտանգի պատճառով: Նրա խոսքով, 1972-ին Թեղուտում սկսվել են երկրաբանական աշխատանքներ և միայն 1991-ի օգոստոսին Թեղուտը պաշտոնապես ճանաչվել է հանք:

Ինչ վերաբերվում է այն կշտամբանքներին, որ ընկերությունը բավարար չափով չի փորձում փոխհատուցել բնությանը հասցված վնասը, Արզումանյանը նշել է, որ «ցավոք սրտի, Հայաստանի օրենսդրությունում այս հարցում բացթողում կա. չկա ոչ մի օրենք կամ օրենսդրական ակտ, որը լիովին կկարգավորեր այս կամ այն ծրագրի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա»: Նրա խոսքով, ընկերությունը փորձել է շրջակա միջավայրին հասցված վնասի փոխհատուցումը հաշվարկելիս կիրառել «ամենախիստ» միջոցները, որոնք նախատեսված են Հայաստանի օրենսդրությամբ:

Որպես օրինակ նա բերել է անտառահատումը հանքի շահագործման համար, նշելով, որ «ամենամեծ վնասը մենք հասցնում ենք անտառային ֆոնդին, դա գաղտնիք չէ»: Նրա խոսքով, գոյություն ունեցող երկու օրինածերից, որոնք կանոնակարգում են անտառահատումը, իրենք ընտրել են ամենակոշտ և թանկ տարբերակը բնությանը հասցված վնասը փոխհատուցելու համար՝ «Բնությանը հասցված վարչարարական իրավախախտման արդյունքում պետությանը փոխհատուցելու մասին» օրենքը, որը բացի հասցված վնասի փոխհատուցումից նախատեսում է դրա համար պատիժ:

Դրա հետ կապված նա կոչ է արել բնապահպաններին ընկերության հասցեին անօգուտ մեղադրանքների փոխարեն գտնել և կառավարությանն առաջարկել ամենալավ և կոշտ միջոցները վնասի փոխհատուցման համար, որոնք առկա են համաշխարհային պրակտիկայում:

Արզումանյանն ընդգծել է, որ ընկերությունը նախատեսում է հանքի յուրացումը կատարել ամենաժամանակակից մեթոդներով, որպեսզի բացառի կամ նվազագույնի հասցնի շրջակա միջավայրին վնաս հասցնելը: Դրա հետ կապված նա զարմացել է, որ բնապահպանները, մի կողմ թողնելով այն վնասը, որը հիմա հասցվում է Հայաստանի բնությանն այլ տնտեսվարող սուբյեկտների կողմից, իրենց ողջ ուշադրությունը կենտրոնացրել են միայն Թեղուտի վրա, չնայած նրան, որ ընկերությունը գործում է օրենսդրությանը համապատասխան:

«Մենք ցանկանում ենք հասկանալ, թե ինչու է քննադատությունը ոչ օբյեկտիվ: Եթե բնապահպաններն ասում են, որ Հայաստանում կան 13 վատ պոչամբարներ, ապա ինչու են խոսում ռիսկերի մասին, որոնք կապված են Թեղուտի ապագա պոչամբարի հետ: Դա ինձ հիմք է տալիս ենթադրելու, որ քննադատությունն անհիմն է»,- ասել է Արզումանյանը:

Պետք է խոստովանեմ, որ այս հանդիպումից դուրս եկա երկակի զգացմունքներով: Մի կողմից, իհարկե, ափսոս է Թեղուտը, մյուս կողմից հասկանում ես, որ ընկերությունն իր կողմից ճիշտ է և գործում է օրենքին համաձայն: Արզումանյանի կողմից բերված փաստարկները, ինձ թվում է, դժվարությամբ կարող է հերքել Թեղուտի նույնիսկ ամենաջերմեռանդ պաշտպանը, եթե իհարկե լինի իսկական բանավեճ, այլ ոչ թե մենախոսություն-մեղադրանք:

Ահա և մտածում ես դրանից հետո, թե ինչպես անել, որ գայլերը կուշտ լինեն (լեռնահանքային ընկերությունները) և ոչխարները կենդանի մնան (Հայաստանի բնությունը): Չնվազեցնելով Հայաստանի բնության պաշտպանության կարևորությունը՝ պետք է նշել, որ լեռնահանքային ընկերություններին մեղադրողները հաճախ մոռանում են այն մասին, որ այդ ընկերությունների շնորհիվ համալրվում է պետբյուջեն, իրագործվում են սոցիալական և այլ ծրագրեր: Շատ դեպքերում այդ ընկերությունները միակ գործատուն են այն շրջաններում, որտեղ գործում են և այն մասին, որ դրա հաշվին աշխատանքով են ապահովված այդ մարզերի բնակիչները, բնապահպանները նույնպես լռում են: Մտավախություն կա, որ մթության և ցրտի մեջ անցկացրած մի քանի տարիներից հետո չգիտես-ինչու ոչ ոք չի հիշում ԱԷԿ կողմից հնարավոր վտանգի մասին և նույնիսկ անհանգստանում, երբ կանգ է առնում նորի շինարարությունը, իսկ «Նաիրիտ»-ն այդպես էլ չհաջողվեց վերակենդանացնել, չնայած գործադրված ջանքերին:

Հայկ Խալաթյան / PanARMENIAN News