Արտադրանքի զարգացումից մինչև շուկաների առանձնահատկությունների համադրում. փոխակերպման ճանապարհը հաճախ լի է հակասություններով ու դժվարություններով: Երբ «Ֆիլիպ Մորրիս»-ը որոշեց վերաիմաստավորել իր ապագան, նա իր քայլերի կենտրոնում դրեց սպառողին։ PAN-ի տված հարցազրույցում ընկերության Անծուխ արտադրատեսակների կատեգորիայի նախագահ և գլխավոր սպառողների պատասխանատու Ստեֆանո Վոլպետտին պատմել է, թե ինչպես են միավորվում համարձակությունն ու գիտական հենքը՝ ստեղծելով անծուխ այլընտրանքներ, որոնք կարող են փոխել միլիոնավոր մարդկանց առօրյան։
«Ֆիլիպ Մորրիս»-ը շատ հաճախ է խոսում նորարարությունների մասին՝ որպես փոփոխությունների շարժիչ ուժ, բայց «նորարարություն» բառը յուրաքանչյուրս տարբեր կերպ ենք հասկանում՝ արտադրանք, մտածելակերպ, կորպորատիվ մշակույթ. ինչն է Ձե՞զ համար իրական նորարարությունը։
Նորարարություն անել նշանակում է խիզախություն ունենալ, 2016-ին՝ համարձակ քայլ կատարելու, որ ընկերությունը կարողանա մարդկանց ապահովել անծուխ ապագայով, իսկ 2030թ․-ի համար սահմանել նպատակ, որ մեր եկամտի 2/3-ը կապահովեն անծուխ արտադրատեսակները։ Հենց ուղղությունը սահմանվում է, մենք և՛ ներքին, և՛ արտաքին ուժերով շարժվում ենք նույն ուղղությամբ, ու երբ ավելացնում ես անծուխ արտադրատեսակների ուղղությունը, առաջանում են մեծ ներդրումներ:
14 մլրդ դոլար՝ արտադրատեսակը մշակելու, գիտականորեն հիմնավորելու ու այն առևտրայնացնելու համար։ Եթե ուշադրություն դարձնեք, մենք անընդհատ կատարելագործում ենք մեր բոլոր արտադրատեսակները, միշտ ավելի նոր տարբերակ է թողարկվում, և սա նորարարություն է, որ կենտրոնանում է սպառողի շուրջ։ Ցանկացած նոր տարբերակ արտացոլում է այն բոլոր տվյալները, որ մենք հավաքում ենք։
Այսօր մենք աշխարհում ունենք անծուխ արտադրատեսակների ավելի քան 39 մլն օգտատեր, և սա մեզ մեծ ծավալով տվյալներ է ապահովում՝ հասկանալու, թե որն է մեր հաջորդ քայլը, ինչ պետք է անենք ծխողների համար իրենց փոխակերպման գործընթացում։ Այս նորարարությունների մեջ ամենաբարդը այրումը բացառելու գործոնն էր, քանի որ երբ բացառվում է այրումը, անծուխ արտադրատեսակների դեպքում վնասակարությունը նվազում է 95-99%-ով։

Երբ ընկերությունը խոսում է փոխակերպման մասին, դա բավականին հավակնոտ է հնչում։ Եթե նայենք այդ ամենին ներսից, ի՞նչ դժվարությունների է «Ֆիլիպ Մորրիս»-ը բախվում և բախվել այդ փոփոխությունների ճանապարհին։
Սա իսկապես շատ հավակնոտ փոխակերպում է, եթե հաշվի առնենք սպառողական արտադրատեսակների բոլոր կատեգորիաները, սա հավանաբար վերջին տասը տարվա ընթացքում տեղի ունեցող ամենամեծ փոխակերպումն է։ Եթե թվերը դիտարկենք, «Ֆիլիպ Մորրիս»-ի անծուխ այլընտրանքների սպառումից ստացված եկամուտն այս տարի ամբողջ աշխարհում կազմել է 42%, մենք արդեն 23 շուկա ունենք ավելի քան 50% արդյունքով և 14 մլրդ դոլար ենք ներդրել անծուխ այլընտրանքների զարգացման, գիտական հիմնավորման ու առևտրայնացման մեջ։ Միայն այս թվերն արդեն վկայում են մեծ փոխակերպման մասին։
Եթե նայենք արտաքին թվերին, մեր լավագույն շուկաներում, օրինակ՝ Ճապոնիայում, ծխելու դեպքերը նվազել է մոտ 50%-ով, Շվեդիայում այս ցուցանիշն ավելի քան 20%-ից հասել է 5%-ից պակասի․ սրանք հսկայական ձեռքբերումներ են։ Մեր ամենակարևոր որոշումն էր ծխողին դնել մեր բոլոր գործառնությունների կենտրոնում։ Ծխողներին ճանաչելով՝ մենք հասկանում ենք, թե որոնք են անծուխ այլընտրանքների կարևորագույն հատկանիշները, որոնք կօգնեն ծխողին անցում կատարել վերջիններիս։
Այդ ամենն արդեն հնարավոր է տեսնել այստեղ՝ ներդրումներ գիտության ու տեխնոլոգիաների մեջ՝ գիտականորեն հիմնավորելու անծուխ այլընտրանքները, ինչը մեզ համար ճակատագրական քայլ է։ Գիտական հիմնավորումը շարունակվում է բոլոր արտադրատեսակների համար։
Ֆիլիպ Մորրիս-ն այսօր ակտիվ կապի մեջ է իր սպառողների հետ։ Ձեր կարծիքով՝ վերջին տարիներին սպառողական ո՞ր ինսայթն է ամենաշատն ազդել ընկերության գործունեությունը փոփոխելու վրա:
Կարծում եմ՝ եթե ծխող եք, կամ ծխող ընկերներ ունեք, Ձեր ամենահաճախ լսած նախադասությունն է՝ «Խնդրում եմ, թող ծխելը, դադարիր», բայց այդ լուծումը բոլորի համար չէ, այդ պատճառով մենք որդեգրել ենք հետևյալ մոտեցումը՝ «Եթե չեք ծխում՝ մի՛ սկսեք, եթե ծխում եք՝ թողեք, եթե չեք թողնում՝ փոխվե՛ք»։ Ծխողների համար, ովքեր չեն թողնում այս սովորությունը, անծուխ այլընտրանք ապահովելը լավագույն միտքն էր։ Մեզանից յուրաքանչյուրը, եթե ուզում է փոփոխել սովորությունները, այլընտրանք ունենալու դեպքում դրանցից ավելի հեշտ է հրաժարվում։
Հաշվի առնելով, որ ընկերությունը հասանելիություն ունի տարածաշրջանում տարբեր շուկաների, կասե՞ք՝ ինչ տարբերություններ կան տարբեր երկրներում անծուխ արտադրատեսակների նկատմամբ վերաբերմունքի տեսանկյունից, ինչպիսի՞ն է մոտեցումը՝ հաշվի առնելով այդ տարբերությունները։
Ներկա պահին մեր հիմնական մոտեցումն է ծխողին ու սպառողին պահել մեր բոլոր գործառնությունների կենտրոնում, ծխողներն ու սպառողները նույն մարդիկ չեն ամբողջ աշխարհում, կան տրամադրվածության տարբեր մակարդակներ՝ անցում կատարելու անծուխ այլընտրանքների, և սրա վրա ազդում են նաև տարբեր օրենսդրական կարգավորումներն ամբողջ աշխարհում։ Մենք հաշվի ենք առնում այս բոլոր փոփոխությունները՝ ռացիոնալ, ֆիզիկական, զգայական տեսանկյուններից, և դրանք բոլորը ներմուծում ենք մեր արտադրանքի մշակման գործընթացի մեջ։
Ես միշտ ասում եմ, որ մենք ուղղակի արտադրանք վաճառելու նպատակ չենք հետապնդում, մենք ցանկանում ենք փոխել առօրյա սովորությունները, իսկ երբ ցանկանում ես դա անել, խոսքը միայն արտադրանքի մասին չի կարող լինել, դրա հիմքում ընկած է մի ամբողջ փորձառություն։ Մենք ներդրումներ ենք անում մեր խանութներում՝ ճիշտ փորձառություն ապահովելու համար։
Մենք կենտրոնանում ենք այդ առօրյա սովորությունները փոխելու փորձառության վրա։ Եթե Ասիայում եք, Եվրոպայում կամ ԱՄՆ-ում, սկզբնական կետը միշտ տարբերվելու է, մեր բոլոր փորձառությունները հատուկ կերպով համապատասխանեցվում են աշխարհի տարբեր ծայրերում գտնվող սպառողների կարիքներին։ Լավ լուրն այն է, որ մենք հաջողել ենք աշխարհի 95 շուկայում, յուրաքանչյուրում ունենք առնվազն մեկ անծուխ արտադրանք, 46 շուկայում՝ երկու արտադրանք, 16-ում՝ 3, և այս թիվն աճում է։ Այս գործընթացի կարևոր մասն են կարգավորումները, որոնք ազդում են նաև սպառողների վարքագծի վրա։