Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին վերջին ժամանակներում բավական շատ է խոսվում եւ գրվում: 2006 թվականը արդեն հայտարարված է «վերջնական կարգավորման տարի»: Այդ պատճառով, առավել կարեւոր է հակամարտության անմիջական մասնակցի կարծիքը, որը ամանսկիզբից գտնվել է Ստեփանակերտում եւ մանրամասնորեն տեղյակ է Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ ընթացող հակամարտության բոլոր մանրամասներին: Pan ARMENIAN.Net գործակալությունը դիմել է 1990-1991 թթ. ԼՂԻՄ Հետաքննչական-օպերատիվ խմբի շտաբի ղեկավար, այժմ Հայաստանի հետ բարեկամության եւ համագործակցության միության նախագահ Վիկտոր Կրիվոպուսկովյին հարցաձրույցի խնդրանքով:
Որքանո՞վ է ռուս քաղաքական վերնախավը ինֆորմացված Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին:
Այսօր, ինչպես նաեւ Գորբաչովի օրոք, Ռուսաստանում Ղարաբաղի հարցի շուրջ փաստորեն տեղեկատվական շրջափակում է ստեղծվել: Պետք է արձանագրեմ, որ Ռուսաստանի լայն քաղաքական վերնախավը շատ վատ է տեղեկացված ղարաբաղյան հակամարտության մասին: Կարելի է մատների վրա հաշվել ողջ անցյալ տարվա ընթացքում այդ հարցի շուրջ հրապարակումները: Իսկ ռուսական հեռուստատեսության հաղորդումների մասին խոսելն ավելորդ է: Մի փոքր բարելավվել է վիճակը Ինտերնետ-կայքերում: Սակայն դա ընդհանուր առմամաբ իրավիճակը չի փոխում:
Ռուսական ԶԼՄ-ները, որոնց մեծ մասը սեփական են, կատարում են տերերի կամքը, եւ զբաղված են արեւմտաեվրոպական եւ հյուսիսամերիկյան արժեքների պրոպագանդայով, իսկ ռուսական արժեքները չեն դիտարկվում: Իսկ նույնիսկ եթե դիտարկվում են, ապա նույն տեսանկյունից: ՌԴ պետական ԶԼՄ-ները, հավանաբար, ջանալով զերծ մնալ Ադրբեջանի դժգոհությունից, չեն կարողանում իրերին իրենց անուններով կոչել եւ այդպիսով ոչինչ չեն գրում:
Այդ պատճառով, մեր քաղաքական վերնախավի, ինչպես նաեւ ողջ հասարակության մեծ մասը, քիչ բան գիտի ոչ միայն Ղարաբաղի այսօրվա խնդիրների, այլ նաեւ իրական պատճառների մասին: Վերջին 15 տարվա ընթացքում մեծացել է ռուսաստանցիների մի նոր սերունդ, նաեւ քաղաքական գործիչների, որոնք նման տեղեկատվությանը չեն տիրապետում: Բազմիցս անգամ անձամբ համոզվել եմ, որ մեր մտավորականության շրջանում կարելի է հանդիպել կարծիքների, ըստ որի Ղարաբաղում միայն ադրբեջանցիներ են բնակվում, իսկ հայերը մահմեդական ազգ են: Չգիտեն ռուս եւ հայ ժողովրդների բազմադարյա անկեղծ եղաբայրական բարեկամության մասին, այն մեծ դերի մասին, որ 200 տարի առաջ Ղարաբաղի հայերը ունեցան պարսակական եւ օսմանյան լծից Հայաստանի ազատագրման եւ Ռուսաստանի կամզում կամավոր կերպով ընդգրկվելու գործում:
Ինչպիսի՞ն է ռուսական կողմի դերը հակամարտության կարգավորման հարցում:
Հուսով եմ, որ ռուսական կողմը ղարաբաղյան կարգավորման գործընթացում ներկա է ոչ միայն որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւական համանախագահ: Ռուսաստանի շահերը, ըստ իս, առաջին հերթին կայանում են նրանում, որ Կովկասի ազգամիջյան եւ բազմադավանության տեսակետից այդ բարդ տարածաշրջանում խաղաղություն պահպանվի: Ռուսաստանի Դաշնությունը, որպես Խորհրդային Միության իրավահաջորդ, անհատական պատասխանատվություն է կրում 1921 թվականին բոլշեւիկյան Ռուսաստանի ղեկավարության մեղքով հայկական Լեռնային Ղարաբաղը Հայաստանից օտարելու համար, եւ ուրեմն պատասխանատու է նաեւ ղարաբաղյան խնդրի արդար լուծման համար: Նա ափսոսանք է հայտնել այն առիթով, որ ՌԴ եւ Թուրքիայի արտգործնախարարությունները ողջույնի հեռագրերն են փոխանակել 1921 թվականի մարտի 16-ին Մոսկովյան պայմանագրի ստորագրման կապակցությամբ:
Սակայն օրերս, շատ տարօրինակ էր իմանալ, որ մեր արտգործնախարար Լավրովը «արժանավույն» նշեց այդ, մեղմ ասած, Ռուսաստանի եւ հատկապես նրա ռազմավարական գործընկեր` Հայաստանի Հանրապետության համար ոչ այնքան ուրախալի տարեդարձը, ըստ որի մինչ այդ արեւմտյան տերությունների կողմից ստորագրած Սեվրի խաղաղ պայմանագրին հակառակ, Ռուսաստանի կայսրությունը առանց որեւէ հիմքի Թուրքիային հանձնեց արեւմտյան հայկական տարածքները, ինչպես նաեւ Կարսի շրջանը եւ Սուրմալուի ուեզդը, որ պատկանում էին Ռուսաստանին:
Բոլոր նրանց համար, ովքեր քիչ թէ շատ ծանոթ են պատմությանը, պարզ է , որ դա արկածախնդիր պայմանագիր էր: Այն կնքվեց առանց այն ժամանակվա Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչների, երիտթուրքերին ներգրավելու համար Մերձավոր Արեւելքում համաշխարհային սոցիալիստական հեղափոխությունը առաջ տանելու գործում: Իսկ արդյունքում թուրքերը վարվեցին ավանդական նուրբ արեւելյան ձեւով եւ ոչ միայն փրկեցին տարանջատումից սուլթանական կայսրությունը, այլ անհատույց ստացան Խորհրդներից նոր մեծ տարածքներ եւ հասան արեւելյան Հայաստանի տրոհմանը երեք մասի: Այստեղ տեղին կլիներ սահմանազատվել բոլշեւիկ նախնիների կոպիտ քաղաքական արկածախնդրությունից, կամ գոնե լռել: Ի դեպ, չեմ զարմանա, եթե հոկտեմբերի 13-ին մեր ԱԳՆ-ն հանդիսավոր կերպով նշի նաեւ Կարսի պայմանագրի 85-ամյակը, որը ամրագրեց վերը նշված, ամոթալի Մոսկովյան պայմանագրի արդյունքները:
Ըստ Ձեզ, ինչպիսի՞ն կարող է լինել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մոդելը:
Ես, որպես ԽՍՀՄ առաջին թեժ կետն անցած մարդ, իմանալով Լեռնային Ղարաբաղի պատմությունը հին ժամանակներից մինչ մեր օրերը, որն անցյալ դարի 80-90-ականներին շատ է շփվել ինչպես Ղարաբաղի հայերի, այնպես էլ ադրբեջանցիների հետ, գրել է «Խռովահույզ Ղարաբաղ» գիրքը, ցանկանում եմ հավատալ արդար մոդելին: Ամենաարդար մոդելին, ըստ որի հնարավոր կլինի վերդարաձնել մարդկանց խաղաղ, բարեկամական եւ բարիդրացիական գոյակցության: Սակայն կիրառել այն մոտ ապագայում, հավանաբար, չի հաջողվի:
Սակայն հակամարտության կարգավորման մոդելը անպայման պետք է հիմնված լինի տրամաբանական, անարյուն մոտեցման վրա, ընդ որում ելնելով այդ տարածաշրջանի իրական, այլ ոչ թե կեղծված պատմության լավ իմացությունից, առանց խաբելու ժողովրդներին, լիովին պաշտպանելով նրանց իրավունքները, այդ թվում ինքնորոշման իրավունքը:
Համոզված եմ, որ պատմությունը խստորեն կդատապարտի այն քաղաքական գրոծիչներին, որոնք 1988 թվականից սկսած հրահրեցին եւ թույլ տվեցին երկու ժողովրդների արյունալից ազգամիջյան դիմակայությունը:
ԱՄՆ-ում, Ֆրանսիայում եւ այլ երկրներում գույություն ունեն հայկական լոբբիներ: Որքանո՞վ է ուժեղ Ռուսաստանի հայկական լոբբին եւ արդյո՞ք այն գոյություն ունի:
Նախ ասեմ, որ հայկական լոբբիի առկայությունը Ռուսաստանում կամ այլ երկրներում դատապարտելի չեմ համարում: Քաղաքակիրթ լոբբիզմ գոյություն ունի բոլոր երկրներում: Լոբբիզմը իշխանության մարմիններում նույնիսկ անհաժեշտ է եւ անխուսափելի: Դատելով ռուս-հայկական հարաբերությունների զարգացումից, հայկական քաղաքական լոբբին Ռուսաստանում բացակայում է: Իսկ եթե նույնիսկ այն կա, ապա նրա դերը դեռեւս նկատելի չէ: Չնայած երկու պետությունների միջեւ հարաբերությունների հաջող զարգացմանը, երկու ժողովրդների բարեկամության եւ համագործակցության փոխադարձ շահերի ներուժը լիովին չի օգտագործվում:
Միեւնուն ժամանակ ես գտնում եմ, որ դա Ռուսաստանի պետական եւ հասարակաքաղաքական վերնախավում բազմաթիվ հայ ներկայացուցիչների մեղքը չէ: Նախ եւ առաջ, որովհետեւ, քաղաքական լոբբինգը, ինչպես նաեւ տարբեր տնտեսական, տարածաշրջանային եւ այլ շահերի լոբբինգը ընդհանրապես Ռուսաստանում շատ երիտասարդ է: Այդ երեւույթը առաջացել է վերջին տասնամյակում: Լոբբինգ ասելով ի նկատի ունենք բացահայտ նպաստումը իշխանության մարմինների կողմից այս կամ այն որոշումների կայացմանը, որը կապված չէ պետական գործիչների կաշառակերության հետ: Ցավոք, այսօր շահերի առաջ մղումը ցանկացած մակարդակում Ռուսաստանում ստվերային լոբբինգի ձեւ է ընդունել, իսկ իշխանության եւ գործարարության համար ստվերային լոբբինգը կաշառակերության հետ միասն հանդիսանում է հարաբերությունների միակ ձեւը: Ընդ որում Ռուսաստանում չկա օրենք լոբբիստական գործունեության մասին, 1992, 1995 եւ 2000 թթ. Պետական Դումայում նման օրինագիծ ընդունելու փորձերը անարդյունք եղան: Ստացվում է, որ այն պայմաններում, երբ չկա լոբբինգի թափանցիկ, հրապարակային ձեւ, նույնիսկ անպարկեշտ է խոսել Ռուսաստանում հայկական լոբբիի առկայության մասին:
Եթե հեռանանք «լոբբի» ասվածի` դասական ընկալումից, ապա ես` որպես ազգությամբ ռուս, բազմաթիվ անգամներ համոզվել եմ, որ հայերը, անկախ քաղաքացիությունից, ռուսական շահերի լոբբիստներ են ոչ միայն հանրության բոլոր կառույցներում, այլ նաեւ Հայաստանի հետ Ռուսաստանի հարաբերություններում եւ նույնիսկ միջազգային գործերում: Ժամանակի ընթացքում ես ուրախ կլինեմ գիտակցել, որ Ռուսաստանում կա հայկական լոբբի: